28/09/2020 00:11
Արցախում կա խնդիր կապի հետ. պատճառն Ադրբեջանի թիրախավորված գործողություններն են. Մարտիրոսյան
Արցախում այս պահին կա խնդիր կապի հետ և չեն գործում կանխավճարային համակարգը, հետվճարայինի շարժական համացանցը և SMS-ը: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը:
Նրա խոսքով, պատճառն Ադրբեջանի թիրախավորված գործողություններն են:
«Ղարաբաղ Տելեկոմի» և արտադրող ընկերության մասնագետներն աշխատում են խնդիրը կարգավորելու ուղղությամբ: