28/09/2020 21:47
Սահմանափակված է Հայաստանի տարածքից ելքը պահեստազորում հաշվառված անձանց համար
Համաձայն 27.09.2020 թվ. կառավարության 1586֊Ն որոշման՝ սահմանափակված է ՀՀ տարածքից ելքը պահեստազորում հաշվառված անձանց համար.
շարքային, կրտսեր և ավագ ենթասպայական կազմերի համար մինչև 48 տարեկան,
կրտսեր սպայական կազմ (կապիտան ներառյալ)՝ մինչև 50 տարեկան և
ավագ սպայական կազմ (մայոր, փոգնդապետ և գնդապետ) մինչև 55 տարեկան:
Հայաստանում և Արցախում հայտարարված է ռազմական դրություն։