28/09/2020 14:02
Արդյոք ժամանակը չէ՝ մեր ռազմավարական գործընկերներին դիմելու, որ նրանք նույնպես արձագանքեն. Մելքումյան
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը առաջարկեց դիմել նաև Հայաստանի ռազմավարական գործընկերներին:
«Ինչո՞ւ չենք դիմում մեր ռազմավարական գործընկերների: Ոչ մի տեղ չի երևում՝ մենք ունենք ռազմավարական գործընկեր: Անընդհատ միջազգային հարթակներում պահանջում ենք, որ այս գործընթացներին քաղաքական ու իրավական խիստ գնահատական տրվի, արդյոք ժամանակը չէ, որ մեր ռազմավարական գործընկերներին դիմենք, որ նրանք նույնպես արձագանքեն», - խորհրդարանում նկատեց նա: