29/09/2020 09:23
«Հրապարակ». Արցախցի գեներալները ռազմի ճակատում են
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախցի գեներալները ռազմի ճակատում են, անգամ նրանք, ում դեմ այս իշխանությունը քրեական գործեր է հարուցել, այդ թվում՝ Վիտալի Բալասանյանը։ Սակայն մի քանի օր առաջ ԱԱԾ-ն ծանուցագիր էր ուղարկել Բալասանյանին։ Նա երեկ՝ սեպտեմբերի 28-ին, պետք է ներկայանար Երևան՝ հարցաքննության։
Հիշեցնենք, որ Բալասանյանն օրեր առաջ Երևանում հանդիպումներ էր ունենում քաղաքական ուժերի հետ, տագնապ հնչեցնում, որ հայրենիքը վտանգի մեջ է։ Գաղտնիք չէ, որ ԱԱԾ-ն դադարել է ՀՀ անվտանգության հարցերով զբաղվել և ծառայում է բացառապես իշխանություններին։ Երեկ լուր տարածվեց, որ Վիտոն գրավել է Լելեթեփեն»։