29/09/2020 10:15
Այս պահին արյան անհրաժեշտ խմբաքանակը համալրվել է. արյունաբանականից խնդրում են կենտրոն չայցելել
Ռ․ Հ․ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի ֆեյսբուքյան էջում տեղեկացնում են, որ այս պահին արյան անհրաժեշտ խմբաքանակը համալրվել է և խնդրում են չայցելել Արյունաբանական կենտրոն:
«Անհրաժեշտության դեպքում կրկին կտեղեկացնենք: Արյունաբանական կենտրոնն իր շնորհակալությունն է հայտնում բոլոր այն կամավորներին, ովքեր միացան մեր կոչին և կատարեցին արյունատվություն», - նշված է հաղորդագրության մեջ:
ՀՀ առողջապահության նախարարությունից էլ հորդորում են չտարածել գրառումներ՝ արյան որևէ կոնկրետ խմբի շտապ անհրաժեշտության մասին: