30/09/2020 17:52
Կասեցնել Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը. ՍԴ նախագահի պաշտոնակատարը նամակ է հղել Եվրոպական սահմանադրական դատարանների խորհրդաժողովի գործող նախագահին
Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող Աշոտ Խաչատրյանը պաշտոնական գրություն է հղել Եվրոպական սահմանադրական դատարանների խորհրդաժողովի գործող նախագահ Պավել Ռիխետսկիին:
Հանգամանորեն տեղեկացնելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների վերաբերյալ՝ Ա. Խաչատրյանը կոչ է արել ձեռնարկել արդյունավետ գործողություններ կասեցնելու Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, որը չի կարող այլ կերպ որակվել, քան ռազմական հանցագործություն ու գոյաբանական վտանգ՝ ուղղված Հայաստանի և Արցախի քաղաքացիական բնակչության հիմնարար իրավունքների դեմ: