02/10/2020 13:50
«Le Monde»-ի լրագրողները տեղափոխվում են «Զվարթնոց» օդանավակայան. մեկնում են Ֆրանսիա (Տեսանյութ)
Մարտունի քաղաքում Ադրբեջանի ռմբակոծությունից վիրավորված ֆրանսիական «Le Monde» պարբերականի 2 լրագրողները՝ Ֆրանսիայի քաղաքացիներ, «Էրեբունի» ԲԿ-ից տեղափոխվում են «Զվարթնոց» օդանավակայան. նրանք մեկնում են Ֆրանսիա։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ ինքնաթիռ կուղարկի Ղարաբաղում Ադրբեջանից հրետակոծության հետևանքով վիրավորված «Le Mond» թերթի լրագրողների հետևից:
Հիշեցնենք՝ Արցախում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավորվել են ֆրանսիական «Le Monde» պարբերականի լրագրողները, «Դոժդ»-ի գլխավոր խմբագրի տեղակալը, «Արմենիա» հեռուստաընկերության օպերատորը, 24News-ի լրագրողը, «Agence France-Presse» (AFP) միջազգային լրատվական գործակալության լրագրողները։
«Գրադի» հրետակոծության տակ է ընկել «ՍիվիլՆեթի» հինգ հոգանոց նկարահանող խումբը։
Ամբողջական տեսանյութը կլինի ավելի ուշ: