Աշխարհը պետք է գիտակցի, թե ինչ է տեղի ունենում այստեղ, ամերիկյան հանրությունը պետք է իմանա, որ ԱՄՆ-ում արտադրված F-16-երն այսօր օգտագործվում են հայերին թիրախավորելու նպատակով. Փաշինյան

02/10/2020 12:25

Աշխարհը պետք է գիտակցի, թե ինչ է տեղի ունենում այստեղ, ամերիկյան հանրությունը պետք է իմանա, որ ԱՄՆ-ում արտադրված F-16-երն այսօր օգտագործվում են հայերին թիրախավորելու նպատակով. Փաշինյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ֆրանսիական հայտնի Le Figaro թերթին: Նա նշել է, թե հայկական կողմն ունի ապացույցներ, որ Թուրքիան ռազմական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին։

-Դուք մեղադրում եք Թուրքիային՝ Ադրբեջանին ռազմական աջակցություն ցուցաբերելու համար։ Ի՞նչ ապացույցներ կան ձեր տրամադրության տակ։ 

-Այո՛, մենք ապացույցներ ունենք։ Ռուսաստանը, Ֆրանսիան և Իրանն արդեն իսկ ընդունել են, որ սեպտեմբերի 27-ին թուրքական բանակը ներգրավված է եղել Արցախի (Լեռնային Ղարաբաղ) դեմ լայնածավալ հարձակման մեջ։ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները հրապարակավ հաստատել են Ադրբեջանին իրենց աջակցությունը ոչ միայն քաղաքական և դիվանագիտական, այլև ռազմի դաշտում։ Նրանք կիրառում են թուրքական ԱԹՍ-ներ և F-16-ներ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական գոտիները ռմբակոծելու համար։ Միջազգային հանրությունը, մասնավորապես ամերիկյան հանրությունը պետք է իմանա, որ Միացյալ Նահանգներում արտադրված F-16-ներն այսօր օգտագործվում են հայերին թիրախավորելու նպատակով։ Փաստեր կան, որոնք վկայում են, որ թուրքական ռազմական ղեկավարությունն անմիջականորեն ներգրավված է գրոհներ իրականացնելու գործում։ Անկարան Բաքու է ուղարկել ռազմական փոխադրամիջոցներ, զինամթերք, ինչպես նաև ռազմական խորհրդատուներ։ Մեզ հայտնի է, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսում իր գրավյալ տարածքներից հազարավոր վարձկանների է վարժեցրել և տեղափոխել: Այդ վարձկաններն ու ահաբեկիչներն այսօր կռվում են հայերի դեմ։ Նրանցից շատերը չգիտեն նույնիսկ, թե ինչու է Թուրքիան իրենց տեղակայել այնտեղ։ Ադրբեջանում նրանք հասկացել են, որ իրենց սին խոստումներ են տվել։ Մեզ հայտնի է, որ այդ ահաբեկիչները թմրանյութեր են ընդունում, քանի որ նրանց համազգեստների գրպաններում թմրանյութով լի ներարկիչներ են հայտնաբերվել։ Կարող ենք ենթադրել, որ ադրբեջանական կողմի զոհերի 30%-ը արտասահմանից բերված վարձկաններ են։

-Ձեր կարծիքով Թուրքիան պատասխանատո՞ւ է այս էսկալացիայի համար։

 - Միանշանակ: Օգոստոսին սկսված թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունն ավարտված չէ։ Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակումն իրականում այդ օպերացիայի հաջորդ փուլն է։ Պատրաստվելուց հետո նրանք որոշում են կայացրել անցնել հարձակման և այդ էսկալացիայի համար պետք է պատասխանատվություն կրեն:

Հուլիսին Հայաստանի վրա հարձակված և սահմանին պարտություն կրած Ադրբեջանը դիմել է Թուրքիայի օգնությանը։ Ակնհայտ է, որ Անկարան է իրավիճակի բազմաթիվ կարևորագույն հարցերում որոշում կայացնողը։ Նրանց նպատակը տարածաշրջանային ուժերի հավասարակշռությունն ի շահ իրենց խախտելն է։ 

՞նչ նկատի ունեք։

 - Թուրքիայի նպատակը Հարավային Կովկասում իր դերն ու ազդեցությունն ամրապնդելն ու մեկդարյա ստատուս քվոն խախտելն է։ Նա երազում է սուլթանությանը նմանվող կայսրություն ստեղծել և բռնել է մի ճանապարհ, որը կարող է կրակի տալ տարածաշրջանը։

 - Հրադադարի պատրա՞ստ եք։

 - Թուրքիան և Ադրբեջանն են, որ պետք է դադարեցնեն ռազմական գործողությունները, քանի որ նրանք են նախահարձակ կողմը և այս պահին էլ հայերի են սպանում։ Լեռնային Ղարաբաղը չի կարող զինաթափվել, քանի որ դա կհանգեցնի ցեղասպանության։ Այնտեղի բնակչությունը կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ։ Այս փուլում հակառակորդ կողմը գրոհները դադարեցնելու ոչ մի նշույլ ցույց չի տալիս։ Նույնիսկ վստահ չեմ, որ Ադրբեջանը վերահսկում է իր հետ կողք-կողքի կռվող ահաբեկիչներին։ Ըստ մեր տեղեկությունների՝ Ադրբեջանի որոշ գյուղերում վարձկանները մտնում են խանութներ և արգելում ալկոհոլի վաճառքը` վկայակոչելով շարիաթը։

- Արդյո՞ք բանակցությունը պետք է անցնի Մինսկի խմբի միջոցով։  

 - Դա գոյություն ունեցող միակ ձևաչափն է։ Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները հանդես են եկել սթափեցնող կոչով։ Սպասում ենք, որ միջազգային հանրությունն ակտիվորեն կներգրավվի ագրեսիայի դադարեցմանը։ Թուրքիան իր կողմնակալ և ռազմատենչ վարքի համար չի կարող միջնորդ լինել։

 - Այս ճգնաժամն ավելի՞ ծանր է, քան 2016թ ճգնաժամը։

- Այս ճգնաժամը շատ ավելի լուրջ է։ Ավելի ճիշտ կլինի այն համեմատել 1915թ․ XX դարի առաջին ցեղասպանության հետ, երբ կոտորվեցին ավելի քան 1,5 միլիոն հայեր։ Անցյալը ժխտող թուրքական պետությունը նորից բռնել է ցեղասպանության ուղին։ Աշխարհը պետք է գիտակցի, թե ինչ է տեղի ունենում այստեղ։ Միջազգային հանրությունը պետք է արագ ներգրավվի՝ թույլ չտալու բռնության տարածումը։ Հակառակ դեպքում այս հակամարտության հետևանքները դուրս կգան Հարավային Կովկասի սահմաններից։  


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան Այսօր, 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր Այսօր, 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Այսօր, 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան Այսօր, 14:53 Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Այսօր, 14:47 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ Այսօր, 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել Այսօր, 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն Այսօր, 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է Այսօր, 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Այսօր, 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը Այսօր, 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Այսօր, 14:07 Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Այսօր, 14:01 Այն մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ոտքերը մաքրում են Սահմանադրության վրա, պետք է հեռանան. Հակոբյան (Տեսանյութ) Այսօր, 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել Այսօր, 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան Այսօր, 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան (Տեսանյութ) Այսօր, 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան Այսօր, 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան Այսօր, 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ Այսօր, 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին (Տեսանյութ) Այսօր, 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան Այսօր, 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է Այսօր, 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով Այսօր, 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Այսօր, 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը Այսօր, 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին (Տեսանյութ) Այսօր, 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում Այսօր, 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան Այսօր, 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ Այսօր, 12:57 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել Այսօր, 12:53 «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին Այսօր, 12:50 Ջազի միջազգային օրը՝ Երևանում Այսօր, 12:45 Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Այսօր, 12:42 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է Տավուշի Ազատամուտ գյուղի հետ իրենց ծրագրերի մասին Այսօր, 12:38 Քաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում Այսօր, 12:35 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Այսօր, 12:31 ՄԵ միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել Այսօր, 12:28 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում (Տեսանյութ) Այսօր, 12:24 Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Պատգամավոր Այսօր, 12:20 Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է եղել Այսօր, 12:18 Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան․ Ֆրանսիայի վարչապետ Այսօր, 12:15 Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը Այսօր, 12:13 Երևան-Գյումրի ճանապարհը փակած քաղաքացիները վանկարկում են՝ «Նիկո՛լ դավաճան» (Տեսանյութ) Այսօր, 12:06 Տավուշի դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ Այսօր, 12:00 Սասուն Միքայելյանը Երևանում միկրոֆոնի դեմը նստած ասում էր՝ «թողեք, մենք մեր հողը պահում ենք», բա խի՞ չես պահում, բա արի ստեղ, պահի էլի. Կիրանցի Այսօր, 11:47 Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի գործունեությանն առերևույթ միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:45 «Պետք է առաջ գնալ». Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մտավախությունների դաշտից դուրս գալ Այսօր, 11:42 2024թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610 Այսօր, 11:40 ՀՀ տարածքով Նախիջևան ցամաքային մուտքը պետք է ապահովվի, եթե չեն ուզում, որ դա վերահսկի ՌԴ-ն, թող բացահայտ ասեն. Ալիև Այսօր, 11:34 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Այսօր, 11:32 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ Այսօր, 11:29 Ալիևը մինչև COP29-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալն իրատեսական է համարել Այսօր, 11:19 Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, մեծամտություն կամ կոպտություն չէ, սա նախապայման է. Ալիև Այսօր, 11:14 Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են զինանշանն ու հայկական անվանումը (Տեսանյութ) Այսօր, 11:12 Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է Այսօր, 11:07 Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ (armlur.am) Այսօր, 11:02 Անվադողերն այրելու միջոցով խաթարել են երթևեկությունը Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին. նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:00 Հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Այսօր, 10:57 Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ Այսօր, 10:55 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի Այսօր, 10:51 Հայաստանն Իրանում գլխավոր հյուպատոսություն կբացի Այսօր, 10:48 Երևանում ուղևորը տաքսու վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել, ինչի հետևանքով նա հոսպիտալացվել է Այսօր, 10:41 Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչը Այսօր, 10:32 Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան Այսօր, 10:25 Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Այսօր, 10:17 ԱՄՆ ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը Այսօր, 10:08 Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները Այսօր, 10:04 Աննա Հակոբյանը գնացքով գնում է Գյումրի․ Oragir.News Այսօր, 09:54 Չորս անկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու Հայաստանի Հանրապետությունը․ Պատգամավոր. Լուսանկարներ Այսօր, 09:36 «Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են Այսօր, 09:34 «Հրապարակ». «Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք». ԵԿՄ Վանաձորի կառույցի ղեկավար Այսօր, 09:32 «Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով Այսօր, 09:30 «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանի աստեղային ժամը նախկինների ժամանակ էր Այսօր, 09:27 «Հրապարակ». Ջահերով երթն այս տարի զիջում էր նախորդ տարիներին Այսօր, 09:25 «Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը դարձնում թիրախ Այսօր, 09:24 «Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը ևս դատապարտել է դատական համակարգում ճնշումները և թափանցիկության պակասը Այսօր, 09:22 «Հրապարակ». «Քարֆուր» ցանցի ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից. Ով է գնորդը Այսօր, 09:20 «Փաստ». Արևմո՞ւտքն էլ է արդեն ձեռքերը լվացել Նիկոլ Փաշինյանից Այսօր, 09:18 «Ժողովուրդ». Քաղաքացիները դատի են տվել պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին և հաղթել դատարանում Այսօր, 09:15 «Հրապարակ». Ոչինչ չանելը միայն վնասում է գործին 24/04/2024 23:44 Նժդեհը ականավոր գործիչ է, կանխել է Սյունիքի մարզի անջատումն ու պաշտպանել հայ ժողովրդին Ցեղասպանությունից հետո. Եղիշե Կիրակոսյանի ամբողջական ելույթը Արդարադատության միջազգային դատարանում (Տեսանյութ) 24/04/2024 22:40 Ոստիկանության առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից ու վերածվել են քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Իրավապաշտպան 24/04/2024 22:30 Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Ալիևը դուխ կանե՞ր՝ ասեր՝ Հայաստանը պիտի Սահմանադրությունը փոխի, Անկախության հռչակագիրը փոխի, «Զանգեզուրի միջանցքը» տա, Արարատ լեռից էլ հրաժարվի 24/04/2024 22:21 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Սուրեն Սարգսյանն ու Վարուժան Գեղամյանն են 24/04/2024 22:11 Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել 24/04/2024 21:56 2018-ին մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 24/04/2024 21:37 Տավուշում տեղի ունեցողից արցախցիների մոտ դեժավյու է․ Մետաքսե Հակոբյան 24/04/2024 21:21 Անահիտ Մանասյանն էլ հարցազրույց տվեց բրիտանական լրատվամիջոցներին 24/04/2024 21:03 «Քայլ արա, մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները կամա, թե ակամա՝ դարձան այս պետության գերեզմանափորը 24/04/2024 20:48 Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին «Բևեռի» ցուցարարներին 24/04/2024 20:31 ՀՀ Երկրորդ նախագահը տիկնոջ հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էր՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների հիշատակը (Տեսանյութ) 24/04/2024 20:18 Համերաշխություն ենք հայտնում հայկական ազգային-պետական շահերի պահպանման համար մեր հայրենակիցների պայքարին․ «Ջենեսիս Արմենիա» 24/04/2024 20:04 Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» 24/04/2024 19:50 Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ, հանցագործություն է, ցեղասպանի իրավահաջորդների կողմից դրա ժխտումը` առնվազն հանցակցություն․ Վիգեն Սարգսյան 24/04/2024 19:39 «Նա մտքում նպատակ ունի՝ վարկաբեկել Ցեղասպանության հիշողությունը, ինչն էլ փորձում էր խորամանկ ձևով արտահայտել»․ Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի «ուղերձի» մասին 24/04/2024 19:24 «Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». ԲՀԿ անդամները Ծիծեռնակաբերդում էին՝ հարգելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների հիշատակը 24/04/2024 19:09 Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան 24/04/2024 18:55 Վիրահայերը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայի դեսպանատան մոտ պահանջատիրական ցույց են անցկացրել 24/04/2024 18:40 Հրդեհ Կամո գյուղում