03/10/2020 10:41
Թրյուդոն մեկնաբանել է Ղարաբաղում կանադական զենքի հնարավոր օգտագործումը
Կանադայի իշխանությունները հետաքննություն են սկսել Ղարաբաղյան հակամարտությունում կանադական ռազմական տեխնիկայի հնարավոր օգտագործման վերաբերյալ: Այս մասին հոկտեմբերի 3-ին հայտարարել է վարչապետ Ջասթին Թրյուդոն:
Արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը պարզում է, թե ինչպես դա կարող է տեղի ունենալ, Թրյուդոյի խոսքերը մեջբերում է ТАСС-ը: Նա ընդգծել է, որ Կանադայի օրենքներն արգելում են զենք մատակարարել այն երկրներ, որտեղ մարդու իրավունքները ոտնահարվում են, և Օտտավայի համար կարևոր է, որ դա հարգվի:
Սեպտեմբերի վերջին կանադական լրատվամիջոցները հայտարարել էին, որ Ադրբեջանը, հնարավոր է, թուրքական անօդաչու թռչող սարքեր է օգտագործում Ղարաբաղում, որոնվում օգտագործվում են կանադական սենսորներ: Կանադայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Միշել Սիմպայեն CTVNews-ին հայտնել է, որ հետաքննությունն արդեն սկսված է:
Հոկտեմբերի 1-ին Հայաստանը հետ է կանչել իր դեսպանին Իսրայելից`այն բանի համար, որ երկիրը զենք էր վաճառում Ադրբեջանին: Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ իրենք դա անընդունելի են համարում, հատկապես Ղարաբաղում հակամարտության սրման համատեքստում: