05/10/2020 18:16
Կոնկրետ իրավիճակում պետք է հանրային շահն էլ դիտարկել. պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել Ծառուկյանի կալանքի դեմ
Դատարանը քննում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ պաշտպանների վերաքննիչ բողոքը։ Նրանք լրագրողներին հայտնեցին, որ Ծառուկյանը դատական նիստին չի ցանկացել ներկա գտնվել՝ մտահոգված լինելով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակով. «Նա ստեղծված իրավիճակում տեղը չի գտնում»:
Երեմ Սարգսյանը նշեց.
«Հետևյալ խնդիրն էինք բարձրացնում դատարանի առաջ, կոնկրետ իրավիճակում պետք է հանրային շահն էլ դիտարկել: Այս պահին՝ ռազմական դրության իրավիճակում, երբ համայն հայությունը միավորվել է, խորհրդարանական երկրոդ ուժի ղեկավարը, որը ունի լուրջ կապեր… ԱԺ-ում, երբ հարց են քննարկվում, երբ կուսակցության ղեկավարը չկա, դա էլ է խնդիրներ առաջացնում»:
Նա նաև հռետորական հարց հնչեցրեց՝ ի՞նչ քննություն են անելու այս ռազմական դրության պայմաններում.
«Իրենք ասում են՝ իրավական գործընթաց է: Կա՞ որևէ դատախազ, դատավոր, որը գործող իշխանության պայմաններում կասի՝ իրավական չէ, քաղաքական է»:
Պաշտպանն ասաց՝ Ծառուկյանն իրավիճակին կարող է իրական օգուտ տալ և ավելացրեց.
«Տարբեր անձինք ինձ հարցնում են՝ մինչև հիմա ազատ չե՞ն արձակել»: