06/10/2020 13:01
Պեսկովը մեկնաբանել է Ղարաբաղում սիրիացի գրոհայինների մասին Ասադի խոսքերը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը РИА Новости-ի համար մեկնաբանել է Սիրիայի առաջնորդ Բաշար ալ-Ասադի խոսքերը Ղարաբաղում Սիրիայից ահաբեկիչներ օգտագործելու մասին՝ ասելով, որ Կրեմլը ուշադիր ուսումնասիրում է պետությունների ղեկավարների բոլոր հայտարարությունները:
Ասադը РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է, որ Սիրիայից զինյալները տեղափոխվում են Ղարաբաղ, իսկ Թուրքիան Ղարաբաղում օգտագործում է ահաբեկիչներ Սիրիայից և այլ երկրներից: Նա նաև հայտարարել է, որ Թուրքիայի առաջնորդ Էրդողանը Ղարաբաղում հակամարտության նոր փուլի գլխավոր նախաձեռնողն էր:
«Մենք ուշադիր ուսումնասիրում ենք պետությունների ղեկավարների բոլոր հայտարարությունները», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլը ծանոթացել է Ասադի հայտարարություններին: