06/10/2020 13:42
Ֆրանսիական Օվերն-Ռոն-Ալպեր երկրամասը 55 հազար եվրո կտրամադրի Արցախում տուժած ընտանիքներին աջակցելու համար
Ֆրանսիական Օվերն-Ռոն-Ալպեր երկրամասը 55 հազար եվրո կտրամադրի Արցախում տուժած ընտանիքներին աջակցելու համար: Այս մասին Twitter-ում գրել է երկրամասի Խորհրդի նախագահ Լորան Վոքիեն:
«Ես խոստացել եմ, որ երբեք չեմ հրաժարվի Հայաստանից և Արցախից:
Այսօր մեր շրջանը 55 հազար եվրո է տրամադրում 13 տոննա դեղորայք և առաջին անհրաժեշտության իրերի առաքման նպատակով՝ Արցախում ամեն ինչ կորցրած ընտանիքներին աջակցելու համար:
Եվս մեկ անգամ կրկնում եմ. մենք ձեզ մենակ չենք թողնի», - գրել է նա:
J’avais promis de ne jamais abandonner l’Arménie et Artsakh.
— Laurent Wauquiez (@laurentwauquiez) October 5, 2020
Aujourd’hui, la Région débloque 55 000€ pour acheminer 13 tonnes de médicaments et de matériel d’urgence aux familles arméniennes qui ont tout perdu à Artsakh.
Je le redis : nous ne vous laisserons pas seuls. pic.twitter.com/V71bGyYi5g