06/10/2020 15:42
ՌԴ օմբուդսմենը հայտնել է Ղարաբաղում ռուս երեխաներին օգնելու վերաբերյալ դիմումների մասին
Ռուսաստանում երեխայի իրավունքների հարցերով հանձնակատար Աննա Կուզնեցովան РИА Новости-ին հայտնել է Լեռնային Ղարաբաղից ստացված առաջին դիմումների մասին, որոնցում խնդրում են օգնություն ցուցաբերել ռուս երեխաներին, որոնց ընտանիքներն այնտեղ են ապրում։
«Ցավոք, մենք արդեն ստացել ենք առաջին դիմումները, որ մեր երեխաներն այնտեղ օգնության կարիք ունեն: Ռուսաստանի քաղաքացիներն աջակցություն են խնդրում, բայց դրանք դեռ նպատակային կոչեր են, դրանք դեռ մի քանի հատ են: Բայց մենք հասկանում ենք, որ իրավիճակը հեշտ չէ: Արդեն տեղեկությունների տրամադրման հարցումներ ենք ուղարկել, չնայած մասամբ հասկանում ենք, որ դրանք չեն կարող ամբողջական լինել այս իրավիճակում, որն այժմ առկա է», - ասել է Կուզնեցովան:
«Պարզապես մեծ ցավով եմ հետևում այնտեղ տեղի ունեցող իրադարձություններին, և մենք արդեն հասկանում ենք, որ, ամենայն հավանականությամբ, օգնություն է անհրաժեշտ Ռուսաստանի Դաշնության այն քաղաքացիներին, որոնք այժմ ապրում են այդ տարածքներում», - եզրափակել է օմբուդսմենը: