Արգիշտի Քյարամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից
08/10/2020 12:43

Արգիշտի Քյարամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանն ազատվել է պաշտոնից։

Նախագահի մեկ այլ հրամանագրով ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող է նշանակվել Միքայել Համբարձումյանը։

Հիշեցնենք, որ 29-ամյա Արգիշտի Քյարամյանն ԱԱԾ տնօերնի պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի հունիսի 8-ին:

Արգիշտի Քյարամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից