09/10/2020 14:38
Ղարաբաղի շուրջ բանակցությունները նախարարների մակարդակով կսկսվեն Երևանի ժամանակով 16.00-ին
Արտաքին գործերի նախարարների մակարդակով Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները կսկսվեն Մոսկվայում ժամը 15:00-ին (Երևանի ժամանակով 16:00), հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ ուրբաթ Ադրբեջանի և Հայաստանի միջև խորհրդակցություններ կանցկացվեն արտգործնախարարների մակարդակով:
«Արտաքին գործերի նախարարները ժամանում են Մոսկվա, և այսօր նրանք կսկսեն աշխատել Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հետ: Մենք ակնկալում ենք, որ այս հանդիպումը կսկսվի ցերեկվա ժամը երեքին», - լրագրողներին ասել է Պեսկովը: