10/10/2020 14:43
Իրանը ողջունում է Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնագիրը
Իրանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական գործողությունների դադարեցումը Լեռնային Ղարաբաղում՝ որպես քայլ դեպի խաղաղություն, շաբաթ Twitter-ում գրել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
«Մենք մեր հարևաններին՝ Ադրբեջանի Հանրապետությանը և Հայաստանին, կոչ ենք անում երկխոսել՝ հիմնված միջազգային իրավունքի հարգանքի վրա», - գրել է Իրանի արտգործնախարարը:
Զարիֆը բարձր է գնահատել նաև Ղարաբաղում հրադադար հաստատելու Ռուսաստանի կառուցողական ջանքերը: