Հումանիտար ճգնաժամը կանխարգելելու միակ արդյունավետ միջոցը՝ ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է. վարչապետը հանդիպել է դեսպանների հետ

12/10/2020 21:19

Հումանիտար ճգնաժամը կանխարգելելու միակ արդյունավետ միջոցը՝ ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է. վարչապետը հանդիպել է դեսպանների հետ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ:

Հայաստանի վարչապետը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմի և դրանում Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ:

Իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Բարև ձեզ, հարգելի գործընկերներ:

Մեր այսօրվա հանդիպման առիթը հասկանալիորեն Արցախում տեղի ունեցող պատերազմն է, և  շատ կարևոր եմ համարում այս փուլում մի քանի արձանագրումներ անելը:

Առաջինը. Ադրբեջանն է, որ հարձակում է գործել Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ՝ ի հեճուկս այն սկզբունքի, որ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումն անընդունելի է Ղարաբաղի հարցի կարգավորման համատեքստում, որը, ըստ էության, կարգավորման հիմքում դրված միջազգայնորեն ընդունված սկզբունքներից մեկն է:

Հաջորդը. միանշանակ է, որ այս պատերազմը չէր սկսի, եթե դրանում ամբողջությամբ ներգրավվածության պատրաստակամություն չցուցաբերեր և, ի վերջո, ամբողջությամբ չներգրավվեր Թուրքիան: Ես ցանկանում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ ռազմական գործողությունները մեկնարկել են որպես թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների շարունակություն: Թուրքիայի ներգրավվածությունը և պատերազմի քաջալերանքը, կարծում եմ, նաև հրապարակային է: Ընդ որում, դա ոչ միայն այն ապացույցներով է հիմնավորվում, որոնք մենք մեր գործընկերներին փոխանցել ենք, այլև հենց հրապարակային հայտարարություններով: Եվ մինչ օրս էլ Թուրքիան շարունակում է ներգրավված մնալ ռազմական գործողություններին:

Երրորդը. Թուրքիան  Սիրիայում վարձել է վարձկանների և ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչների ու օդային սեփական տրանսպորտով տեղափոխել է հակամարտության գոտի:

Ինչո՞ւ է Թուրքիան 100 տարի անց եկել Հարավային Կովկաս: Մեր գնահատմամբ՝ հայ ժողովրդի ցեղասպանության քաղաքականությունը շարունակելու համար: Բայց կրկին ցանկանում եմ ընդգծել, որ այդ քաղաքականության նպատակը ոչ թե էմոցիոնալ է կամ, այսպես ասած, պատմական վրեժի կոնտեքստում, այլ շատ պրակտիկ:  Ինձ համար միանշանակ է, որ սա Թուրքիայի էքսպանսիոնիստական  քաղաքականության շրջանակում է, որովհետև Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին՝ դեպի արևելք, դեպի հյուսիս և դեպի հարավ-արևելք ծավալվելու համար: Եվ տեղի ունեցողը պետք է դիտարկել Միջերկրական ծովում, Սիրիայում, Իրաքում, Հունաստանի հետ հարաբերություններում, Կիպրոսի  հետ հարաբերություններում  Թուրքիայի վարած քաղաքականության կոնտեքստում: Եվ սա միանշանակ թուրքական կայսրության վերականգնման քաղաքականություն է:

Ռազմական գործողությունները և դրանց բնույթը ևս մեկ անգամ ի ցույց դրեցին, որ  հայ ժողովուրդը, հայերը, Լեռնային Ղարաբաղի հայերը գտնվում են գոյութենական վտանգի ներքո: Եվ եթե Ղարաբաղի բնակավայրերը ռմբակոծելու քաղաքականությունը համադրում ենք այն ատելության քաղաքականության հետ, որը վերջին 15 տարում զարգացել է Ադրբեջանում, ակնհայտ է, որ Ադրբեջանի պաշտոնական քաղաքական նպատակն է՝ ոչնչացնել հայերին առնվազն Լեռնային Ղարաբաղում: Եվ, կարծում եմ, սրա ամենակարևոր սիմվոլը Ռամիլ Սաֆարովի գործն է, որի մանրամասները, հույս ունեմ, դուք գիտեք:

Ըստ էության, մենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շատ մոտ ենք հումանիտար ճգնաժամի վիճակին, եթե չասենք արդեն իսկ հումանիտար ճգնաժամի առաջ ենք: Եվ մեր գնահատականն այն է, որ այս հումանիտար ճգնաժամը կանխարգելելու միակ արդյունավետ միջոցը կարող է լինել՝

• առաջինը՝ միջազգային հանրության կողմից վերը շարադրված փաստերի   պաշտոնական արձանագրումը,
• և, ի վերջո, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, ընդհուպ՝ անկախության ճանաչումը:

Ես ցանկանում եմ նաև անդրադառնալ ադրբեջանական կողմի այն պնդումներին, թե հայկական կողմը թիրախավորում է Ադրբեջանի քաղաքացիական ենթակառուցվածքները և այդպես շարունակ: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը որևէ ուղղությամբ  գործողություն ձեռնարկելու որոշում կայացրել է այն բանից հետո, երբ ակնհայտ է դարձել, որ ոչ մի կերպ որևէ այլ միջոցով հնարավոր չէ կանգնեցնել Ստեփանակերտի և մյուս բնակավայրերի հրթիռակոծումները: 



Դուք բոլորդ տեղյակ եք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրապարակային կոչից հետո Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ ընդունվել է հայտարարություն հրադադարի մասին, և հրադադարը չի պահպանվել Ադրբեջանի կողմից: Հրադադարը պետք է ուժի մեջ մտներ հոկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ին: Մինչև հրադադարի՝ դե յուրե ուժի մեջ մտնելու պահը մարտական ինտենսիվ գործողություններ է վարել Ադրբեջանը, ինչը դե յուրե չի մտնում հրադադարի այս հայտարարության խախտման որևէ տրամաբանության մեջ: Բայց ժամը 12:00-ին հրադադարը պիտի մտներ ուժի մեջ, ժամը 12:05-ին Ադրբեջանը հարձակում է սկսել արդեն Լեռնային Ղարաբաղի տարածքի նկատմամբ, և Հադրութ քաղաքը գրավելու փորձ է արել: Այս պահին Հադրութի մերձակայքում տեղի են ունենում գործողություններ, և Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ուժերը փորձում են դուրս մղել այն դիվերսիոն խմբավորումներին, որոնք Հադրութը գրավելու փորձեր են արել:

Այս պահին իրավիճակը լարված է հատկապես հարավային հատվածում, և ըստ էության, հրադադար մենք չունենք: Հայաստանը հստակ արձանագրել է հրադադարի ռեժիմը պահպանելու հայտարարությունը, արդեն հայտարարության համաձայն մենք մեր մտադրությունների տակ ստորագրել ենք և հավատարիմ ենք այդ մտադրություններին: Այսինքն՝ հրադադար և հումանիտար գործողություններ, բանակցային գործընթացի մեկնարկ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության անփոփոխ ձևաչափով»:

Հանդիպման ընթացքում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին ցուցադրվել է տեսանյութ՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված և իրականացվող ռազմական գործողությունների մասին: Տեսանյութը ներկայացնելուց հետո վարչապետն ուշադրություն է  հրավիրել այն հանգամանքի վրա, որ կադրերում ոչ միայն ռազմական ենթակառուցվածք, այլև որևէ զինվորական չի երևում, ինչը վկայում է այն մասին, որ սա հստակ գիտակցված հարված է հենց խաղաղ բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին: «Իմ գնահատականը միանշանակ է՝ այս պատերազմում հայ ժողովուրդը փորձում է դիմադրել իր նկատմամբ սանձազերծված ցեղասպանությանը», - նկատել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներ, ովքեր անկեղծ ջանքեր են գործադրում բռնությունները կանգնեցնելու համար, ինչպես նաև ԱՄՆ վարչակազմին և նախագահ Դոնալդ Թրամփին: «Մեր ակնկալիքն է, որ համանախագահող երկրներն իրենց ջանքերը կշարունակեն գործադրել, և մենք պատրաստ ենք այս գործընթացում լինել կառուցողական: Բայց կարծում ենք, որ բանակցային գործընթացի վերականգնումը պետք է տեղի ունենա այն տրամաբանությամբ, ինչպես ընդունված է Մոսկվայի հայտարարության մեջ», -նշել է Նիկոլ Փաշինյանը: ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել նաև ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, Ավստրիայի կանցլերին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին, որոնց հետ հեռախոսազրույց է ունեցել և մտքեր փոխանակել իրավիճակի վերաբերյալ:

Վարչապետը նաև բարձր է գնահատել հոկտեմբերի 9-ին Երևանում կայացած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի վարչապետների դիրքորոշումը, ովքեր այս իրավիճակում կարևորեցին Երևան գալը և նիստին մասնակցելը: Ն. Փաշինյանը երախտագիտության խոսք է հղել այս ընթացքում տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու գործում գործուն շահագրգռություն ցուցաբերած բոլոր գործընկերներին:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 14:44 Մարտական գործողությունների վերսկսման հավանականությունը կտրուկ աճել է. ի՞նչ է անում պետությունը՝ Ադրբեջանի մռթին հասցնելու համար. Տիգրան Աբրահամյան (Տեսանյութ) Այսօր, 14:35 ՀՀ-ն շահագրգռված է տարածաշրջանային անվտանգության ամրապնդմամբ. Տաթեւիկ Գասպարյան Այսօր, 14:22 Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցը պետք է լուծում ստանա Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցությունների միջոցով. Ռուբեն Ռուբինյան (Տեսանյութ) Այսօր, 14:03 14-ամյա պատանին դանակահարել էր հարևանին՝ իր մորը հարվածներ հասցնելու համար Այսօր, 13:52 ՌԴ պատվիրակության հետ Վահրամ Դումանյանը քննարկել է կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարները Այսօր, 13:43 Կաշառք տալու փորձի համար մեղադրվողը հայտնաբերվել է սահմանային անցակետում Այսօր, 13:30 Իմ հերն ասել է՝ «տղա՛ ջան, պայքարից հետ կանգնել չկա». մեր տան հարսներն էլ են պատրաստ նստելու. Իշխան Սաղաթելյան (Տեսանյութ) Այսօր, 13:26 Նոր նամականիշ՝ նվիրված «Մանկական Եվրատեսիլ 2022» թեմային Այսօր, 13:12 Մանդատս վայր չեմ դնելու. ՀՅԴ-ում որոշում կա. Իշխան Սաղաթելյան (Տեսանյութ) Այսօր, 12:57 Սպիտակ քաղաքում տնակ է այրվել Այսօր, 12:44 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 52 դեպք Այսօր, 12:34 Այս տարի տոնական լուսավորությունը բացառիկ կլինի, բոլորը տպավորված են լինելու. Տիգրան Ավինյան Այսօր, 12:27 Արցախահայության անվտանգության երաշխավորը ռուս խաղաղապահներն են. Էդուարդ Աղաջանյան (Տեսանյութ) Այսօր, 12:21 Արցախի նախագահն ընդունել է Կիոկուշին կարատեի Եվրոպայի 35-րդ առաջնությանը մասնակցած արցախցի մարզիկներին Այսօր, 12:14 Հնարավոր ռազմական սադրանքներն Ադրբեջանի կողմից բացառելը գրեթե անհնար է. Էդուարդ Աղաջանյան (Տեսանյութ) Այսօր, 11:58 Եղեգնաձոր քաղաքի և Գետափ գյուղի որոշ հասցեների ջրամատակարարումը կդադարեցվի Այսօր, 11:48 Ջրաբերում ինքնաթիռի վթարի ենթարկվելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:40 Արցախի հանձնման գնով հնարավոր չէ ապահովել խաղաղություն. դա բերելու է Հայաստանի կապիտուլյացիայի. Անդրանիկ Թևանյան (Տեսանյութ) Այսօր, 11:31 Արման Թաթոյանը Սիդնեյում հայ համայնքին ներկայացրել է փաստեր՝ ՀՀ-ում ադրբեջանական հանցավոր ներխուժումների վերաբերյալ Այսօր, 11:24 «Լռությունը կնշանակի վախի նշան, վատագույն դեպքում՝ համաձայնության նշան». ընդդիմությունը ՔՊ-ին կոչ է անում համարժեք պատասխան տալ Ադրբեջանին Այսօր, 11:12 «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են Այսօր, 11:05 Մինչև տարեվերջ կգործի «Պատը` հայերեն» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը Այսօր, 10:56 Վերջին երկուսուկես տասնամյակի ընթացքում ԱՄԷ-ի հետ հաջողվել է ձևավորել ամուր և դինամիկ զարգացող բազմաոլորտ համագործակցություն. Փոխվարչապետ Այսօր, 10:49 Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ է հրավիրելու Այսօր, 10:42 Հայաստանի ու Սլովենիայի ԱԳ նախարարների հանդիպման օրակարգում է եղել ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանն առնչվող հարցեր Այսօր, 10:31 Միջազգային հանրության հասցեական և սկզբունքային գնահատականները կարող են նպաստել Հարավային Կովկասում կայունության հաստատմանը. Արարատ Միրզոյան Այսօր, 10:27 Սարավանի լեռնանցքում, Սիսիան-Գորիս ավտոճանապարհին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-50 մետր Այսօր, 10:19 Մարզերում և Երևանում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Այսօր, 10:08 «Ժողովուրդ». Դատախազը հրաժարվում է ստորագրել ՔՊ-ական պատգամավորի գործը և դատարան ուղակել Այսօր, 10:06 «Հրապարակ». «Հայաստան» դաշինքի պատգամավորության մի շարք թեկնածուներ մանդատները չեն վերցնի Այսօր, 10:03 «Ժողովուրդ». Իշխանությունը վարչապետի տիկնոջ հիմնադրամին տասնյակ հազարավոր դոլարների հասնող անանուն փոխանցումների մեջ արտառոց որևէ բան չի տեսնում Այսօր, 09:56 «Հրապարակ». Ինչու է հայրենի ոստիկանությունը մտադիր վերահսկել շարքային քաղաքացիներին ու հետևել շարժերին Այսօր, 09:48 «Ժողովուրդ». Ինչ է առաջարկում Ռուբեն Վարդանյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը և ումից պետք է սկսել Այսօր, 09:44 «Հրապարակ». ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի և 15-րդ լիագումար համատեղ նիստին կմասնակցի նաև ՀՀ պատվիրակությունը Այսօր, 09:38 «Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորի ընկերուհին առաջիկայում նոր պաշտոնի կընտրվի. Հովանավորչության կոնկրետ դրսևորում Այսօր, 09:32 «Հրապարակ». Երևանի քաղաքապետարանի ղեկավարությունն ասուլիս է տալու, որ բացատրի, թե ինչու են «դռելն» առել՝ ընկել հրապարակի շենքերի «ջանին» 01/12/2022 21:05 Թո՛ղ «Օղակների արքան» իր ներկայությամբ դեռ երկար տարիներ սպորտային մեծ կյանք ճանապարհի իր սաներին. Գագիկ Ծառուկյան 01/12/2022 21:00 Ինչպե՞ս կառուցել լուրջ հարաբերություններ հակառակ սեռի հետ, լինել ինքնաբավ ու երջանիկ․ Հոգեբանները բացահայտում են «ոսկե գաղտնիքը» 01/12/2022 20:47 «Դուք մեր հպարտությունն եք և արժանի եք այս մեծարանքին». բացվել է լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի կիսանդրին 01/12/2022 20:35 Հայաստանն ու Հունգարիան պայմանավորվել են վերականգնել լիարժեք դիվանագիտական հարաբերությունները 01/12/2022 20:30 Երևանում ոստիկանությունն անցնելու է ուժեղացված ծառայության 01/12/2022 20:19 Հայաստանի կառավարությունը վճռական քայլեր է ձեռնարկում Հարավային Կովկասում խաղաղության և կայունության նոր դարաշրջան բացելու ուղղությամբ․ Միրզոյան 01/12/2022 20:07 ՀՌՀ-ում տեղի կունենա հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկությունը և հաղթողի ընտրությունը 01/12/2022 19:56 Մեկնարկել են զորամիավորումների, զորամասերի համալիր և բազմակողմանի ստուգումները 01/12/2022 19:43 Էլեկտրամագնիսական դաշտ. Արդյոք հնարավո՞ր է պաշտպանվել բացասական ազդեցությունից 01/12/2022 19:30 Հատուկ ռազմական գործողությունն ավարտելուց հետո պետք է մեծ թանգարան բացել՝ ռազմական մշակույթի բոլոր ատրիբուտներով՝ և՛ դրական, և՛ բացասական․ Մեդվեդև 01/12/2022 19:17 Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշումն ու առավելապաշտական նկրտումները խոչընդոտում են խաղաղության հասնելու ջանքերին և նպաստում էսկալացիայի հավանականության բարձրացմանը․ Միրզոյան 01/12/2022 19:05 ՀԱՊԿ մշտական խորհրդի նախագահ է ընտրվել Բելառուսի ներկայացուցիչը 01/12/2022 18:53 Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին 01/12/2022 18:41 Արարատ Միրզոյանը Լեհաստանում հանդիպել է Շվեյցարիայի ԱԳ դաշնային դեպարտամենտի պետքարտուղար Լիվիա Լոյի հետ 01/12/2022 18:30 Հայկական սիրելի կպչուկները «Viber»-ում՝ արդեն անիմացված տարբերակով․ Ինչպե՞ս ներբեռնել Վիվա-ՄՏՍ-ի նոր անիմացված ստիկերները 01/12/2022 18:19 Աղային կուտակումներ պարանոցում. Խնդրի վերացման եղանակները 01/12/2022 18:08 Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է վերջնական տեսքի բերել առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման հայեցակարգի նախագիծը 01/12/2022 17:56 Վանդալիզմ պետության հանդեպ՝ պետության կողմից. Սաշուր Քալաշյան 01/12/2022 17:44 Արտաշավանի ավտոճանապարհին, Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում և Սարավանի լեռնանցքում խիտ մառախուղ է 01/12/2022 17:31 Դավիթ Իշխանյանը Բրյուսելում խոսել է Արցախում բնիկ հայ ժողովրդի հիմնարար իրավունքների ոտնահարման, էթնիկ զտումների վտանգի մասին 01/12/2022 17:18 Արարատ Միրզոյանը Գաբրիելիուս Լանդբերգիսին ասել է, որ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը դրական դեր է կատարում տարածաշրջանում կայունության ապահովման գործում 01/12/2022 17:06 ԱԻՆ-ը հայտնել է կործանված ինքնաթիռի զոհված օդաչուների անունները 01/12/2022 16:54 Ֆրանսիան ճիշտ էր, Նիկոլ Փաշինյանը սխալվեց․ Արթուր Ղազինյան 01/12/2022 16:43 Երևանում դեկտեմբերի 2-ին, 4-ի ցերեկը, 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ 01/12/2022 16:34 Կարևորը` մի լեյտենանտ գտնեն ու 340 դոլարի դիմաց պետական դավաճան հայտարարեն, այնինչ ամենամեծ դավադիրները ծաղկում ու իշխում են․ Զաքարյան 01/12/2022 16:22 Նիկոլ Փաշինյանն ու Ֆիլիպ Ռիքերը քննարկել են Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների միջազգային մեխանիզմի ձևավորման հարցը 01/12/2022 16:13 Պատրաստ եմ աջակցելու Հայաստան-Կատար փոխշահավետ համագործակցության զարգացմանը. Ալեն Սիմոնյան 01/12/2022 16:00 Օդանավում եղել են միայն անձնակազմի անդամները՝ 2 օդաչու, որոնք զոհվել են. մանրամասներ՝ Ջրաբերի ողբերգական դեպքից 01/12/2022 15:52 Գլխավոր դատախազությունում կադրային փոփոխությունները շարունակվում են 01/12/2022 15:42 Յաղդան գյուղում չորս-հինգ հոգով hարվածել են համագյուղացի ամուսիններին․ վնասվածք է ստացել նաև նրանց մեկ տարեկան տղան 01/12/2022 15:32 Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քաղաքավարական կարճ զրույց են ունեցել (Տեսանյութ) 01/12/2022 15:14 Գեղամ Գևորգյանը հանդիպել է Ֆրանսիայի մրցակցային մարմնի ղեկավարի հետ. քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր 01/12/2022 15:06 Ինչպե՞ս կարելի է Բրյուսելում քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցը, եթե քարտեզները միայն ՌԴ-ում են. Սերգեյ Լավրով 01/12/2022 14:59 Ջրաբեր գյուղի տարածքում ինքնաթիռ է ընկել. հայտնաբերվել է 2 այրված դի 01/12/2022 14:57 Արևմտյան երկրները փորձում են միջամտել Ռուսաստանի միջնորդական ջանքերին՝ բարելավելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները. Լավրով 01/12/2022 14:42 Տարածվող նկարը ոչ մի կապ չունի ամանորյա լուսավորության նախագծի հետ. Երևանի քաղաքապետարան 01/12/2022 14:25 Վերջին շրջանում չդադարող սահմանային սադրանքներն Ադրբեջանի զինված ուժերի կողմից նոր ագրեսիաների մեծ վտանգ են պարունակում. Արարատ Միրզոյան 01/12/2022 14:16 Լինելով իրազեկ՝ կարող ենք հոգ տանել առողջության մասին. ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է 01/12/2022 14:05 Կլինի ճաք, կլինի անցք, քաղաքապետարանը կվերականգնի․ ԿԳՄՍ նախարարն` ամանորյա զարդարանքի համար պատմական հուշարձանները վնասելու մասին (Տեսանյութ) 01/12/2022 14:00 Հայկական կողմը կարևորել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը 01/12/2022 13:55 Կարող է վերցնեն՝ օդ կրակեն, բայց լարված իրավիճակ Ջերմուկում չկա. Վայոց ձորի մարզպետ 01/12/2022 13:48 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք 01/12/2022 13:40 Ֆիլիպ Ռիքերը այցելում է Երևան՝ քննարկելու ԱՄՆ աջակցությունը տևական խաղաղության հասնելուն միտված հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններին 01/12/2022 13:24 Վաղն ԱԺ արտահերթ նիստ կգումարվի 01/12/2022 13:14 ԵՊՀ ռեկտորը ոսկե մեդալ է հանձնել Տիգրան Մանսուրյանին 01/12/2022 13:05 17-ամյա ուղևորը մահացել է. վթար՝ Մարտունիում 01/12/2022 12:57 ՀՀ ԱԳ նախարարը մասնակցում է Լեհաստանում մեկնարկող ԵԱՀԿ նախարարական համաժողովին 01/12/2022 12:50 ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի թեկնածուն խոստացել է օգնել ադրբեջանցի զինծառայողների ռազմական հանցագործությունները փաստագրելու հարցում 01/12/2022 12:44 Եզակի ցուցանմուշներ՝ Ավետիք Իսահակյանի Գյումրիի հուշատուն-թանգարանում 01/12/2022 12:38 ՀՀ նախագահն ու Երևանի քաղաքապետը հյուրընկալվել են ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի բնակարան-արվեստանոցում 01/12/2022 12:30 ԱՄՆ Սենատում պահանջել են պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին 01/12/2022 12:23 ԵՄ փորձագետների խումբը հյուրընկալվել է ՊԵԿ-ում 01/12/2022 12:12 Մեր բոլոր ծրագրերը շատ էական նշանակություն են ունենալու 7 տոկոս աճ ապահովելու համար. Վարչապետ 01/12/2022 12:05 2021 թվականին Հայաստանում աղքատությունը կազմել է 26,5 տոկոս. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 01/12/2022 11:53 Հայաստանի և Թուրքիայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու շուրջ քննարկումները շարունակվելու են. ԱԳՆ 01/12/2022 11:41 Մատակարարվող և իրացվող միսը պետք է լինի սպանդանոցային ծագման. հանձնարարական 01/12/2022 11:33 Երբեմն տպավորություն եմ ստանում, որ մեր մոտ օրենսդրական կարգավորումները ոչ թե օրինականությունը, այլ՝ ապօրինությունը պաշտպանելու համար են, չի կարելի այդպես. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 01/12/2022 11:17 Գրադարանների աշխատակիցները մասնակցել են «Նորարար գրադարաններ» աշխատաժողովին 01/12/2022 11:06 Երևանում, Արարատում և Կոտայքում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 01/12/2022 10:56 Եվրոպայի խորհուրդը պատրաստակամ է շարունակել աջակցել քրեական արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացմանը 01/12/2022 10:46 «Փաստ». Նիկոլ Փաշինյանը շարունակում է հնարավոր ու անհնար մեթոդներով ազատվել ԵՊՀ-ի՝ իրեն անցանկալի դասախոսներից 01/12/2022 10:40 «Փաստ». Ինչու չի կայանում «Վիվա-ՄՏՍ»-ի վաճառքը 01/12/2022 10:37 «Հրապարակ». Առաջին դեպքն է, երբ ՔՊ-ական մեծամասնությունն ընդդիմությանն ընդառաջ քայլ է անելու 01/12/2022 10:32 Ողջունում ենք Ֆրանսիայի դիրքորոշումն՝ ընդդեմ Ադրբեջանի քաղաքականության և ագրեսիվ պահվածքի. Ալեն Սիմոնյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը