20/10/2020 14:49
Ռուսաստանի մուսուլմանները Երևանին և Բաքվին Ղարաբաղում խաղաղության կոչ են անում
Ռուսաստանի մուսուլմանները կոչ են արել Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր ու աշխարհիկ առաջնորդներին նպաստել Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատմանը: Այս մասին հաղորդվում է Ռուսաստանի Դաշնության Մուսուլմանների հոգևոր ժողովի պաշտոնական կայքում:
Կազմակերպությունը կոչ է անում դադարեցնել արյունահեղությունը, շարունակել խաղաղ բանակցությունները և ամեն կերպ խթանել տարածաշրջանում խաղաղությունը:
Մուսուլմանական համայնքը նույնպես սատարել է Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի նախաձեռնությանը, որը հոկտեմբերի սկզբին կոչ էր անում երկարաձգել հրադադարի ռեժիմը Հայաստանի և Ադրբեջանի միջև: