20/10/2020 15:14
Էմբարգո ընդդեմ Թուրքիայի. Հունաստանի նախաձեռնությունը ձախողվել է ԵՄ հինգ երկրների կողմից
Եվրամիությունը քննարկել է, բայց չի կարողացել պայմանավորվել Թուրքիայի դեմ զենքի էմբարգոյի շուրջ, որպեսզի պատժի Թուրքիային Արևելյան Միջերկրական ծովում հույների և կիպրոսցիների ինքնիշխան իրավունքները ոտնահարելու համար, հաղորդում է հունական «City Times» լրատվական պորտալը:
Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Հունգարիան և Մալթան արգելափակել են Հունաստանի կողմից ներկայացված այս առաջարկը:
Վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ներկայացրել է միջոցառումն անցյալ շաբաթ ԵՄ քաղաքական ղեկավարության գագաթնաժողովում: Հունական թերթը նշում է, որ սա նման էր այն առաջարկին, որն արվել էր Գերմանիայի և Ֆրանսիայի կողմից 2019-ին Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունից հետո:
Ըստ նրա՝ Աթենքի նախաձեռնությունը մերժվել է նշված հինգ երկրների կողմից «տնտեսական պատճառներով և Թուրքիայից ապօրինի ներգաղթ կատարելու վախից»:
Զեկույցում նշվում է, որ Ֆրանսիան, Ավստրիան և Սլովենիան աջակցել են Հունաստանին այս գործում, իսկ ԵՄ անդամ մնացած երկրները ձեռնպահ են մնացել:
ԵՄ գագաթնաժողովը պետք է կրկին հանդիպի դեկտեմբերին՝ քննարկելու Անկարայի դեմ հնարավոր պատժամիջոցները: