21/10/2020 11:16
Առաջարկ. բանկերն ու վարկային կազմակերպություններն, առանց հարկային հետևանքներ կրելու, ներեն զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ֆիզանձանց վարկային պարտավորությունները
ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ է հրավիրել։ Օրակարգում երկու հարց է՝ ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ տրամադրելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին։
Ինչպես ԱԺ արտահերթ նիստում ասաց Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը, առաջին նախագծի շրջանակում առաջարկվում է, որպեսզի կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող և այնուհետ հումանիտար, առողջապահական և ռազմական նպատակներով պետությանը հանձնվող ապրանքների շղթայում չլինեն հարկային պարտավորություններ:
«Երկրորդ նախաձեռնությամբ առաջարկվում է հնարավորություն ընձեռնել, որպեսզի բանկերն ու վարկային կազմակերպությունները կարողանան առանց հարկային հետևանքներ կրելու ներել ռազմական գործողությունների հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ֆիզիկական անձանց վարկային պարտավորությունները», - ասաց կառավարության ներկայացուցիչը: