Սերժ Սարգսյանը՝ պատերազմի, ԼՂ կարգավորման ուղիների և այն մասին, թե ինչու էր համաձայնվել ընտրվել ՀՀ վարչապետ. Independent

21/10/2020 00:48

Սերժ Սարգսյանը՝ պատերազմի, ԼՂ կարգավորման ուղիների և այն մասին, թե ինչու էր համաձայնվել ընտրվել ՀՀ վարչապետ. Independent


ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել բրիտանական Independent պարբերականին։ Հարցազրույցի թարգմանությունը տրամադրել է ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը։

Շնորհակալ եմ զրույցի հնարավորության համար։ Ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք գնահատում պատերազմը: Զգացողությունն այնպիսին է, որ պատերազմը վերածվել է մի գործընթացի, որի նպատակն է տեսնել, թե կռվող կողմերից որն ավելի շուտ կսպառվի, բայց միևնույն ժամանակ զգացողություն է, որ հայկական բանակը պարտվում է: Ի՞նչ եք կարծում:

Ադրբեջանի նախագահը շարունակաբար խոստանում էր իր ժողովրդին, որ իր բանակը շատ արագ կարող է գրավել Լեռնային Ղարաբաղը, եթե նրանք այդպես ցանկանան։ Հիմա նրանք օգտագործում են իրենց զինանոցում առկա բոլոր զենքերը, ներառյալ Թուրքիայի կողմից ուղարկված ԱԹՍ-ներ և վարձկաններ, սակայն երեք շաբաթվա ընթացքում նրանց հաջողվել է ընդամենը մեկ ուղղությամբ բավականին խորանալ, և սա դեռ չի նշանակում պատերազմի ավարտ: Հայկական բանակը մարտունակ բանակ է` իր հազարավոր պրոֆեսիոնալ, իրենց գործին նվիրված, երկու պատերազմների փորձ ունեցող  սպաներով և գեներալներով, տասնյակ հազարավոր քաջ զինվորներով և պաշտպանական պատերազմի համար բավարար սպառազինությամբ: Բայց, ափսոս, շատերը զոհվեցին` պաշտպանվելիս մեծ կորուստ պատճառելով ադրբեջանական զինված ուժերին և վարձկաններին: Ռազմավարական առումով, այս պատերազմը խելահեղություն է, և քաղաքացիական բնակչությունը վճարում է Ալիևի խելահեղ երազանքի համար։

25 տարիների ընթացքում Ձեզ հաջողվել էր զսպել կոնֆլիկտը, բայց այն պահից ի վեր, երբ իշխանության եկավ Ձեր իրավահաջորդը, արդեն իսկ տեղի են ունեցել երկու մեծ կոնֆլիկտներ: Ի՞նչ եք կարծում, Ձեր իրավահաջորդը հարցը լուծում է այլ կերպ, քան Դո՞ւք:

Նախ պետք է ասեմ` ես չեմ համարում, որ երկու մեծ բախում է տեղի ունեցել. հուլիսյան դեպքերը կարելի է համարել սահմանային միջադեպ և այն, իմ կարծիքով, կարելի էր լուծել այլ կերպ: Բայց ես համաձայն եմ Ձեզ հետ, որ իմ իրավահաջորդը չգնաց այն ճանապարհով, որով մենք հաջողությամբ ընթանում էինք երկար ժամանակ և որոշեց, ինչպես ինքն է արտահայտվել, բանակցությունները սկսել սեփական կետից:

Կարող եմ ասել, որ այս հակամարտությունը երբեք չի եղել սառեցված հակամարտություն, անգամ եթե մեզ հաջողվել է երաշխավորել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը։

Փոքր մասշտաբներով, սակայն Ադրբեջանը բոլոր այս տարիներին շարունակել է հարձակվել մեզ վրա։ Իրական խաղաղությունը միայն հնարավոր է բանակցությունների միջոցով։ Դրան հնարավոր էր հասնել, օրինակ, Կազանում։ Տարիներ շարունակվող, ինչպես առաջընթաց, այնպես էլ հետընթաց արձանագրած բանակցությունների արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները համաձայնել են փաթեթային լուծմանը 2011թ․ հունիսին. Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների նախագահները իրենց գոհանակությունն արտահայտեցին շրջադարձային առաջընթացի վերաբերյալ: Ռուսաստանը հանդես եկավ հանրային հայտարարությամբ, և Ադրբեջանի նախագահն ու ես հրավիրվեցինք Կազան՝ ձեռք բերված համաձայնությունը հաստատելու նպատակով: Երբ բոլորս նույն հարկի տակ էինք, Ալիևը մի թուղթ հանեց գրպանից՝ տասնյակից ավելի էական փոփոխություններով։ Այդ բոլոր դրույթները ամիսներ շարունակ քննարկվել էին կողմերի միջև բանակցությունների ընթացքում և մանրակրկիտ պարզաբանված կամ հեռացված էին պատշաճ կերպով ձևակերպված փաստաթղթում: Բոլորը ցնցված էին, և չնայած միջնորդների հիասթափությանը՝ Ալիևը հայտարարեց, որ չի տալու իր համաձայնությունը փաստաթղթին:

Ես համաձայն չեմ, որ Կազանում սպառվել էր բանակցային ճանապարհով խնդրի լուծումը: Այո, 2016-ին Ալիևը խախտեց զինադադարը և հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա: Մենք  խիզախորեն պաշտպանվեցինք, չկորցրեցինք որևէ բնակավայր, և Ալիևը ստիպված էր վերահաստատելու 1994թ. Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից կնքված զինադադարը: Այնուհետև, ռազմական գործողություններից շաբաթներ հետո, Վիեննայում և Սանկտ Պետեբուրգում Մինսկի խմբի համանախագհները որոշեցին հարգել 1994-1995թթ. զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերը, միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծել և ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունները. Եվ չնայած Ալիևը դժվարությամբ էր համաձայնվում դրան, մենք բանակցությունները շարունակում էինք միջնորդների` Մինսկի խմբի համանախագահների միջոցով:

Ինչպե՞ս եք կարծում Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիները` ուղղակի կամ անուղղակի, ավելի լավն են, թե՞ ավելի վատը, քան Ձեր ղեկավարման ժամանակ:

Հակամարտության չկարգավորված լինելը պայմանավորված է  նաև վստահության բացակայությամբ: Հայաբնակ Լեռնային Ղարաբաղը, որը մենք անվանում ենք Արցախ, Ստալինը հանձնեց Ադրբեջանին` որպես կռվախնձոր:

Դրանից ի վեր Ադրբեջանը փորձում է ազատել այդ հողը հայ բնակչությունից` արգելափակելով դիվանագիտական լուծումները: Ես խորապես համոզված եմ, որ Ալիևի հետ ուղիղ բանակցությունները կոպիտ սխալ են շատ պարզ պատճառով` Ադրբեջանը երբեք չի համաձայնվի ԼՂ անկախությանը, և ընդհանրապես միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ ինքնորոշման իրավունքի իրացումը տեղի է ունենում միջնորդների կողմից որոշակի պարտադրանքի միջոցով: Եվ պատահակն չէ, որ 2016թ. լայնածավալ ռազմական գործողություններից ամիսներ հետո` հոկտեմբերին, Ադրբեջանի նախագահը իր կառավարության նիստում հայտարարեց (խոստովանեց), որ փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել ԼՂ անկախությունը: Ես գտնում եմ, որ բանակցային գործընթացի վերը նշված մոտեցումները անկյունաքարային են, և նաև հենց այս պատճառով երկու ժամկետ նախագահական լիազորությունների ավարտից հետո համաձայնվեցի ընտրվել ՀՀ վարչապետ, որովհետև համոզված էի, որ գլխավոր բանակցողների փոփոխությունը բերելու էր աղետալի հետևանքների: Շարունակականությունը կենսական նշանակություն ուներ:

Նշեք որոշ աշխարհաքաղաքական սխալներ, որ թույլ է տալիս Ձեր իրավահաջորդը:

Այս փուլում նպատակահարմար չէ, որ ես մեկնաբանեմ Հայաստանի ներկայիս իշխանությունների գործողությունները։

Արդյո՞ք կապի մեջ եք Երևանում գործող ներկայիս կառավարության հետ: Կարո՞ղ եք մեզ տեղեկացնել, թե ի՞նչ եք խորհուրդ տվել:

Իմ թիմը և ես, նաև այլ ընդդիմադիր քաղաքական ուժեր բազմաթիվ անգամներ դիմել ենք ինչպես ներկայիս իշխանությանը, այնպես էլ ԼՂ նախագահին` առաջարկելով մեր ծառայությունները, բայց ափսոսանքով պետք է նշեմ, որ նրանք մեզ հետ կապ չհաստատեցին:

Ներքին հարաբերությունների վերաբերյալ մեկնաբանություններ չեմ կարող ներկայացնել: Հայաստանն առերեսվում է արտաքին ագրեսիայի հետ, ուստի պետք է ներքուստ համախմբված լինի:

Ինձ ասել են, որ Ադրբեջանի ագրեսիան մասամբ պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջինս չի վստահում ՀՀ նոր ՊՆ նախարարին` համարելով նրան թույլ օղակ, ով հավատում է կանխարգելիչ գործողությունների դոկտրինին: Ի ՞նչ կարծիք ունեք ՀՀ ՊՆ նախարարի մասին:

Ռազմական դրության պայմաններում և առավել ևս պատերազմի ժամանակ նպատակահարմար չեմ գտնում կարծիք հայտնել պաշտպանության նախարարի մասին: Ես երկար ժամանակ եղել եմ ՀՀ պաշտպանության նախարար, այնուհետև տասը տարի` ՀՀ նախագահ, և մենք միշտ մեր զինված ուժերը պատրաստել ենք պաշտպանական մարտերի, ինչը, իհարկե, չի բացառում թշնամու հարձակման դեպքում հակահարձակողական գործողությունները: Իմ կարծիքով, կանխարգելիչ գործողությունների դոկտրինը մեր պայմաններում կիրառելի չէ: Այսքանով սահմանափակվենք:

Վերջերս Հայաստանը պաշտոնանկ արեց հետախուզության պետին: Գիտեք ինչու՞: Հետախուզական ի՞նչ անհաջողություններ և հաջողություններ է ունեցել Հայաստանը:

Ես ստույգ տեղեկություններ չունեմ, ուստի առայժմ ձեռնպահ կմնամ այս հարցին պատասխանելուց:

Կարո՞ղ է Հայաստանը հաղթել այս պատերազմում առանց Ռուսաստանի օգնության:

Խոսքը ավելի շուտ պետք է գնա խաղաղության, քան թե պատերազմում հաղթելու կամ պարտվելու մասին։

Երբ Խորհրդային միությունը քանդվելու շեմին էր, Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական կոմիտեն, որը ես գլխավորում էի, ստանձնեց պաշտպանել մեր ժողովրդին էթնիկ զտումներից, որոնց ականատեսը եղանք Բաքվում, Սումգայիթում և այլ բնակավայրերում։ Միջազգային աղբյուրները նշում են, որ մինչ 1994թ. պատերազմը բոլոր կողմերի համար արժեցավ գրեթե 30,000 մարդու կյանք:

Մենք պաշտպանեցինք մեր օջախները, մենք հաղթեցինք պատերազմում, հրադադարի ռեժիմ հաստատվեց: Սակայն մենք չկարողացանք խաղաղություն հաստատել մի հարևանի հետ, որը երբեք չհրաժարվեց Ղարաբաղի անտառապատ լեռները նվաճելու իր անհագուրդ ցանկությունից: Ահա այս է պատճառը, որ մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի միջազգային միջնորդների կարիք ունենք, որի համանախագահներից մեկը Ռուսաստանն է` իր հսկայական փորձով և հնարավորություններով:

Դուք ունե՞ք որևէ անուղղակի կամ անմիջական շփում ադրբեջանցի գործընկերների հետ: Ի՞նչ եք փոխանցում նրանց: Ի՞նչ կցանկանայիք փոխանցել նրանց:

Իմ պաշտոնավարման ընթացքում ես հանդիպել եմ միայն Ալիևին, որի հետ բանակցում էի: Դրանից հետո որևէ կապ կամ շփում չի եղել:

Ուղերձը, որն ուղղված է Ադրբեջանին, ինչպես նաև բոլոր այլ ներգրավվածներին, պարզ է` այս հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով կամ ցանկացած այլ ձևով, որը կստիպի հայերին լքել իրենց տները Լեռնային Ղարաբաղում:

Խաղաղությունը պետք է հաստատվի բացառապես բանակցությունների միջոցով։

Ի՞նչ եք կարծում, ի՞նչ դեր ունի Թուրքիան այս ամենի մեջ: Արդյո՞ք Թուրքիան է դրդում Ադրբեջանին, թե ՞ Բաքուն է դիմել Թուրքիային:

Լեռնային Ղարաբաղի դեմ ներկայիս պատերազմն ուղեկցվում է Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ նախապատրաստվածության աննախադեպ մակարդակով, որոնք իրենց համարում են երկու պետություններում ապրող մեկ ազգ, ինչպես դա սիրում են ասել նրանց նախագահները: Համաձայն բազմաթիվ երկրների հետախուզական և հավաստի լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ այս պատերազմում ներգրավված են Սիրիայից և Լիբիայից վարձկաններ՝ ուղարկված Թուրքիայի կողմից։ Թուրքական անօդաչու թռչող սարքերը մեծ աջակցություն են ադրբեջանական հարձակումներին։

Կարելի է եզրակացնել, որ ռազմական գործողությունների մասին որոշումներն ընդունվում են համատեղ:

Պետք է որ տեղյակ լինեք, որ մենք փորձել ենք Թուրքիայի հետ ևս բարելավել հարաբերությունները։ Երբ 2008 թվականին ստանձնեցի նախագահի պաշտոնը, հանդես եկա նոր նախաձեռնությամբ՝ Երևան հրավիրելով Թուրքիայի այն ժամանակվա նախագահ Աբդուլլա Գյուլին` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններն սկսելու: 

Տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը կարող էին լրջորեն շահել Թուրքիայի հետ հարաբերությունների` առանց նախապայմանների կարգավորումից:

Շվեյցարիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարների ներկայությամբ, Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները 2008 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրեցին Ցյուրիխյան արձանագրությունները։

Սակայն ընդամենը մեկ օր անց Թուրքիայի այն ժամանակվա վարչապետը` Էրդողանը, հայտարարեց, որ արձանագրությունների վավերացումը թույլ կտա միայն այն ժամանակ, երբ Ղարաբաղից հեռանան հայկական անվտանգության ուժերը, ինչով կասեցրեց ամբողջ գործընթացը:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 14:51 Անհետ կորած զինվորների ծնողները հանդիպել են Արցախի նախագահին. ասում են, թե անտառում թաքնված տղաներին ադրբեջանցիները սպանում են. Իրավապաշտպան Այսօր, 14:40 Զինվորների ծնողները վարչապետին 2 օր ժամանակ տվեցին, այլապես կտրուկ քայլերի են դիմելու Այսօր, 14:31 Դատախազությունը միջոցներ է ձեռնարկել Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի մի շարք գործող և նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ հայտարարված հետախուզման դեմ Այսօր, 13:43 Գերիների վերադարձն ու դիակների փոխանակումը պահանջում է հրատապ լուծում. ՄԻՊ-ն իրավիճակը ներկայացրել է «Human Rights Watch»-ի տարածաշրջանային տնօրենի տեղակալին Այսօր, 13:23 Ֆեյքերի բանակը «քսի» է տրվել նաև մեզ վրա. Զինծառայողի մայր Այսօր, 13:10 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով Այսօր, 13:08 «Երկու տեղանոց մահճակա՞լ ես ուզում տանենք այնտեղ». Վարչապետը՝ Արցախում ծառայող զինվորի ծնողին Այսօր, 13:03 Աշխարհում եղե՞լ է դեպք, երբ որևէ պետություն իր ամենամեծ ոսկու հանքը հանձնի թշնական պետությանը, GPS սարքի միջոցով կատարված հետազոտության հիման վրա. Գոհար Մելոյան Այսօր, 12:47 Ռազմական դրությունը պետք է վերացվի. Էլինար Վարդանյան Այսօր, 12:44 ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով Այսօր, 12:36 Պարտվեցինք, որովհետև կառուցված երկրի նորօրյա տեր «պողոսները» Հայրենիքը շփոթեցին մարդաբնակ հողակտորի հետ և այն միասնական ու շեն պահելու փոխարեն նախընտրեցին մասնատել. Սենոր Հասրաթյան Այսօր, 12:20 Առաջարկում ենք ստեղծել եռակողմ՝ ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողով, որն անարգել կայցելի երկու կողմերում պահվող ռազմագերիներին. Մարուքյան Այսօր, 12:07 Հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ ծխանռնակ նետելու գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան Այսօր, 12:06 Պաշտպանության նախարարը շատ է լուռ. Տիգրան Աբրահամյան Այսօր, 11:56 Ֆրանսիայի ԱԳ պետքարտուղարի հետ հանդիպմանն Արա Այվազյանը կարևորել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը Այսօր, 11:32 Դոլարի վաճառքի առավելագույն գինը 511 դրամ է, եվրոյինը՝ 615 Այսօր, 11:28 Ստեփանակերտում և շրջաններում մեկնարկել են վերանորոգման և վերակառուցման աշխատանքները Այսօր, 11:02 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1248 դեպք, մահերի թիվն ավելացել է 39-ով Այսօր, 10:46 Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Այսօր, 10:42 Մեկ օրում ավելի քան երկու հազար փախստական է վերադարձել Ղարաբաղ Այսօր, 10:22 «Հրապարակ». Արցախում մոտ 25 հազար տնազուրկ կա Այսօր, 10:17 «Փաստ». Ի՞նչ բանագնացներ է ուղարկել Նիկոլ Փաշինյանը Արթուր Վանեցյանի մոտ Այսօր, 10:11 «Հրապարակ». ՊՆ-ում անիշխանության մթնոլորտ է Այսօր, 10:06 «Փաստ». Իշխող ուժի շարքերում «արշալույսները խաղաղ չեն» Այսօր, 10:02 «Հրապարակ». Փողով անիրական «քոմենթչիներին» փոխարինել են վարչական շրջանների և պետական գերատեսչությունների աշխատակիցները Այսօր, 09:53 «Փաստ». Իշխանությունները պատերազմի ավարտից 17 օր անց ինչու չեն զորացրում «մոբ» ռեսուրսը Այսօր, 09:48 «Հրապարակ». Ցամաքային ճանապարհով շարքային քաղաքացիները Ռուսաստան կարող են մեկնել միայն որպես բեռնատարի վարորդ Այսօր, 09:32 Իշխանությունները պարտավոր են բացատրել՝ այս պատերազմից հետո մեր երկրի սահմանների հետ կապված ինչ կոնկրետ զարգացումներ են նախատեսված. ՀՀ ՄԻՊ 27/11/2020 21:51 Կարասինը և Աբաշիձեն քննարկել են Ղարաբաղի հարցով հայտարարությունը. այն նոր հնարավորություններ է բացում Անդրկովկասի բոլոր պետությունների համար 27/11/2020 21:25 Փաշինյանի հրաժարականը շատ կարճ ժամանակում իրականություն է դառնալու. Վանեցյան. Sputnik Արմենիա 27/11/2020 21:15 Վարչապետն ընդունել է ԿԽՄԿ ներկայացուցիչներին. նշվել է՝ որոնողական աշխատանքներին խոչընդոտ են ականապատված տարածքներն ու վատ եղանակը 27/11/2020 20:53 Լեռնային Ղարաբաղում մեկ օրում վնասազերծվել է 168 պայթյունավտանգ առարկա 27/11/2020 20:44 ՌԴ ԱԻՆ-ը մշակում է Լեռնային Ղարաբաղ երկաթուղային ճանապարհով մարդասիրական օգնության առաքման հարցը 27/11/2020 20:11 Գերիների վերադարձի և անհայտ կորածների որոնողական աշխատանքների անցկացման համար Լեռնային Ղարաբաղում ձևավորվել է հատուկ շտաբ 27/11/2020 20:01 Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա 27/11/2020 19:54 Երևան է ժամանել Ֆրանսիայի կառավարության կողմից արցախահայությանը տրամադրված հումանիտար օժանդակության երկրորդ ինքնաթիռը 27/11/2020 19:49 ՀՀ ԱԳ նախարարը մոլդովացի գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը 27/11/2020 19:34 Նոյեմբերի 30-ից ժամանակավորապես կփակվեն Երևանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» գրասենյակները 27/11/2020 19:14 Երբ դու խնդրողի կամ վնգստացողի դերում ես, որևէ մեկն արագ չի արձագանքի քո խնդրանքներին. Արա Սաղաթելյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին (Փաստինֆո) 27/11/2020 19:04 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ժամկետային զինծառայողների ընտանիքների անդամների հետ 27/11/2020 19:02 ՀՀ զինվորական դատախազը «Human Rights Watch» կազմակերպության ներկայացուցչի հետ քննարկել է հայ ռազմագերիների հարցը 27/11/2020 18:59 Անիշխանության, քաոսի, արյունով իշխանության գալու մասին հայտարարելիս Նիկոլ Փաշինյանն ինքն իր մասին է խոսում. Լիլիթ Գալստյան 27/11/2020 18:50 Այս վարչակազմի օր առաջ հեռացումն ավելի կնվազեցնի մեր երկրին սպառնացող արհավիրքը. Արա Սաղաթելյան (Փաստինֆո) 27/11/2020 18:44 Քիչ առաջ Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին (Փաստինֆո) 27/11/2020 18:41 Չնայած քննադատել եմ՝ միևնույն է, հարգանքի և հիացմունքի արժանի է Ձեր աշխատանքը. Նորանշանակ նախարարը՝ վարչապետին 27/11/2020 18:37 Նիկոլ Փաշինյանի տխրահռչակ հեռուստաուղերձը ևս մեկ անգամ ի ցույց դրեց նրա թշվառ վիճակն ու ավարտված քաղաքական ապագան. Արթուր Վանեցյան 27/11/2020 18:24 Մասնավոր հատվածի նկատմամբ գործադիրի ուշադրությունից դժգոհած գործարարը` որպես նախարար առիթ ունի բավարար ուշադրությամբ լսելու մասնավոր հատվածին 27/11/2020 18:04 Տեղի է ունեցել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը․ հիմնական թեմաներից է եղել COVID-19-ը 27/11/2020 17:49 Արմեն Ղևոնդյանը նշանակվել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ 27/11/2020 17:38 Աննա Հակոբյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն 27/11/2020 17:36 Մարուքյանը դիմել է Պուտինին՝ խնդրելով նրա անմիջական միջամտությունը հայ ռազմագերիների խնդրի շուտափույթ լուծման հարցում 27/11/2020 17:35 Լուկաշենկոն հայտարարել է, որ նոր սահմանադրության դեպքում ինքն այլևս նախագահ չի լինի 27/11/2020 17:27 Հավաքների ազատության արգելքը վերացված է 27/11/2020 17:21 Ստեփանակերտի առաջին դպրոցը վերսկսել է աշխատանքը 27/11/2020 17:18 Պուտինն Անվտանգության խորհրդի հետ քննարկել է Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունը 27/11/2020 17:08 Վարչապետը հանդիպել է գործարարներ Արմեն Բալդրյանի և Գագիկ Գյուլբուդաղյանի հետ 27/11/2020 17:01 Արցախից դեպի Հայաստան ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելու հերթական դեպքի քննությամբ մեղադրանք է առաջադրվել 2 անձի 27/11/2020 16:37 ՌԴ Դաշնության խորհուրդը կանխատեսել է ԵՄ-ի հնարավոր պատժամիջոցները Թուրքիայի դեմ 27/11/2020 16:13 Մեծ Բրիտանիայի Դերբի քաղաքի քաղաքային խորհուրդն Արցախի անկախությունը ճանաչելու որոշում է կայացրել 27/11/2020 15:46 Կյանքից հեռացել է դերասան Զավեն Աբրահամյանը 27/11/2020 15:34 Մոսկվայում հանդիպել են Արթուր Բաղդասարյանը և Նիկոլայ Պատրուշևը. քննարկվել են տարածաշրջանային անվտանգության խնդիրներ 27/11/2020 15:30 ՀՀ կառավարությունը պետք է զբաղվի գերիների և անհայտ կորածների հարցերով, որովհետև ուղիղ պատասխանատվությունը հենց գործադիրինն է. Թաթոյան 27/11/2020 15:18 Էժան ծխախոտի մուտքը Ռուսաստան կարգելվի. ԵԱՏՄ-ում հավասարեցնում են ակցիզային դրույքաչափը 27/11/2020 15:13 Պեսկովը պատմել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ Պուտինի շփումների մասին 27/11/2020 15:07 «Քարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի և հասարակայնության հետ կապերի ազգությամբ ադրբեջանցի պատասխանատուն ներգրավվել է որպես մեղադրյալ. հայտարարվել է հետախուզում. ՀՀ ՔԿ 27/11/2020 15:02 Ադրբեջանի կողմից գերիների վերադարձի ձգձգումը կազմակերպված, համակարգված, ինստիտուցիոնալ բնույթ կրող քաղաքականություն է. ՄԻՊ 27/11/2020 14:55 ՌԴ ԱԳՆ-ն պատմել է Ղարաբաղում կարգավորման շուրջ Թուրքիայի հետ շփումների մասին 27/11/2020 14:43 Տոնոյանն ու Հարությունյանը պարտավոր են խոսել, հակառակ դեպքում՝ Նիկոլը դաշտ է նախապատրաստում ԶՈՒ-ում ձերբակալությունների շարք սկսելու. Աբրահամյան 27/11/2020 14:34 Նիկոլ Փաշինյանը, ինչպես միշտ, այսօր էլ իրավիճակին չի տիրապետում. Մովսես Հակոբյան 27/11/2020 14:28 Մեր հպարտությունը, այո՛, խոցված է, բայց ոչ ոչնչացված, մեր արժանապատվությունը, այո՛, վիրավորված է, բայց ոչ մահացած. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 27/11/2020 14:20 Նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների մեջ կան նրբություններ, որոնք խնդրահարույց հարցեր են պարունակում, բայց անհրաժեշտ է դրանք կյանքի կոչել. Վարչապետ (Տեսանյութ) 27/11/2020 14:19 Լեռնային Ղարաբաղի բնակիչները երախտագիտություն են հայտնել ռուս խաղաղապահներին (Տեսանյութ) 27/11/2020 14:14 Փաշինյանը հաստատեց, որ Աննա Հակոբյանը եղել է Արցախի ՊԲ հրամանատարական կետում՝ «բանակին բարոյական աջակցություն հայտնելու նպատակով» (Տեսանյութ) 27/11/2020 14:07 Այն, ինչ տեղի է ունենում այս օրերին, նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման գործընթաց է. Փաշինյան (Տեսանյութ) 27/11/2020 14:04 Մի՞թե չի ասվել, որ մարտեր են Մարտունիի, Հադրութի, Շուշիի և Քարինտակի մերձակայքում, էլ ինչպե՞ս պետք է ասվեր՝ աղիողորմ ճիչերո՞վ, փախչել-փրկվելու կոչերո՞վ, խուճապ տարածելո՞վ. Վարչապետ (Տեսանյութ) 27/11/2020 13:58 Հայաստանի շուրջ և ներսում անվտանգություն և կայունություն ապահովման համար անհրաժեշտ քայլերից մեկը նոյեմբերի 9-ի համաձայնությունները իրագործելն է. Փաշինյան (Տեսանյութ) 27/11/2020 13:50 Հայաստանում ու նրանից դուրս կան մարդիկ ու խմբեր, ովքեր փորձում են անիշխանության տպավորություն ստեղծել. մենք դա թույլ չենք տալու. Վարչապետ (Տեսանյութ) 27/11/2020 13:47 Հայկական կողմը մոտ 50-60 ռազմագերու մասով տվյալներ ունի. մոտ 30-ի ինքնությունն ենք կարողացել պարզել. Արտակ Բեգլարյան 27/11/2020 13:35 Առ այսօր տարբեր տեղերից ավելի քան 400 մարմին է փոխանցվել հայկական կողմին. Արցախի ՄԻՊ 27/11/2020 13:24 Մոտ 30 քաղաքացիական անհետ կորած անձ կար, 11 դեպքով առկա է հաստատված մահվան դեպք. Արտակ Բեգլարյան 27/11/2020 13:11 Սյունիքի Դավիթ Բեկ համայնքի բնակիչներն այսուհետ չեն կարող մշակել իրենց վարելահողերը, թշնամին սահմանից 100 մետր հեռավորության վրա է. Գյուղապետ 27/11/2020 13:06 Պուտինի ամենամյա մամուլի ասուլիսը նախատեսված է դեկտեմբերի 17-ին 27/11/2020 12:48 Եթե ռազմական դրությունը միայն ձեր իշխանությունը պահպանելու համար չէ՝ ինչո՞ւ ռազմական դրության պայմաններում Սոթքում սահմանապահ կամ այլ զինված զորք չկա. Մարուքյան 27/11/2020 12:32 Ռուսական կապիտալով աշխատող հանքը ՀՀ չորրորդ հարկատուն է, և նրա չաշխատելու դեպքում մեր տնտեսությունը կրելու է ահռելի վնասներ. Այլընտրանքային նախագծեր խումբ 27/11/2020 12:27 Բունդեսթագը կողմ է Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում Գերմանիայի մասնակցությանը 27/11/2020 12:18 ՀԿԵ-ն ավարտել է Երևանի ՋԷԿ-ի կառուցման համար նախատեսված խոշոր ծավալաչափի բեռների փոխադրումները 27/11/2020 12:04 Նոյեմբերի 28-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը 27/11/2020 11:55 Բերձոր, Աղավնո և Սուս համայնքների բնակիչները կարող են մնալ և ապրել իրենց տներում, պայմանավորվածություններ են փոխվել. Բերձորի ղեկավար 27/11/2020 11:49 Հայաստանի և Ադրբեջանի ԶՈՒ-երի միջև տեղի է ունեցել ժամանակավոր մարտական հենակետերի փաստացի տեղակայման կետերի հստակեցում. ՀՀ ԱԳՆ 27/11/2020 11:40 Ադրբեջանն արհեստական ձգձգում է գերիների ու դիերի փոխանակման գործընթացը և շարունակում դաժան վերաբերմունքը. ՀՀ ՄԻՊ-ի դիմումը՝ միջազգային հանրությանը 27/11/2020 11:31 Ադրբեջանցիները լքել են տարածքը, աշխատակիցները գնացել են աշխատանքի. Իրավիճակը Սոթքում 27/11/2020 11:27 Ստեփանակերտում էլեկտրամատակարարումը վերականգնվում է (Տեսանյութ) 27/11/2020 11:12 Երբ գերագույն գլխավոր չարիքը Սոթքի հանքի կեսը հանձնել է Ադրբեջանին, դրա շահագործումից ՀՀ պետբյուջե վճարված հարկերի օրինականությունը կասկածի տակ է դրել. Հովհաննիսյան 27/11/2020 11:07 Մի խումբ բուժծառայողներ հակառակորդի հրետակոծության տակ անզգայացրել, վերակենդանացրել ու փրկել են բազմաթիվ կյանքեր. հերոսական նոր դրվագներ պատերազմից 27/11/2020 10:55 Սոթք գյուղից 7 կմ հյուսիս 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել 27/11/2020 10:53 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1476 դեպք, մահերի թիվն ավելացել է 30-ով 27/11/2020 10:48 ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված ևս 34 զինծառայողի անուն. Հայկական կողմի զոհերի հրապարակված թիվը 1712 է 27/11/2020 10:40 Հեռուստամարաթոն 2020-ի արդյունքում 22.990.898 ԱՄՆ դոլար է հանգանակվել 27/11/2020 10:25 Ռուս ռազմական ինժեներները Լեռնային Ղարաբաղում պայթյունավտանգ նյութեր են որոնում (Տեսանյութ) 27/11/2020 10:18 Աղջկա լուսանկարները ֆոտոշոփ է արել ու մերկ լուսանկարները չտարածելու համար փող պահանջել. ոստիկանության բացահայտումը

Տվյալ բաժնի վերջին նյութերը