21/10/2020 11:56
Պուշկով. Եվրամիությունն այժմ ազդեցություն չունի Էրդողանի վարած քաղաքականության վրա
Դաշնության խորհրդի տեղեկատվական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը սոցցանցերում հայտարարել է, որ Եվրամիությունն այժմ ազդեցություն չունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած քաղաքականության վրա:
Նա նշել է, որ Բրյուսելի ողջ ազդեցությունը պահպանվում էր Եվրամիություն՝ Թուրքիայի անդամակցության հեռանկարի վրա, բայց այժմ այն այլևս չկա:
«Այսօր ԵՄ-ն ավելի հավանական է, որ դիմակայի Էրդողանին, քան ազդի նրա վրա: Այո, Բրյուսելը ժամանակ չունի Թուրքիայի համար. կորոնավիրուս, միասնության թուլացում, միգրանտներ, որոնք կտրում են ֆրանսիացիների գլուխները և հարձակվում գերմանացիների վրա ... Բացի այդ, ԵՄ-ն վաղուց դադարել է նշանակալի դեր ունենալ Մերձավոր Արևելքում: Եվ Էրդողանը դա ավելի լավ է տեսնում, քան մյուսները», - գրել է նա:
Ավելի վաղ Պուշկովը հայտարարել էր, որ անիմաստ է ակնկալել, որ Էրդողանն իրեն պահի որպես հավատարիմ դաշնակից, քանի որ նա այդպիսին չէ Ռուսաստանի համար: