21/10/2020 18:10
Եվրոպական խորհրդի ղեկավարն Արմեն Սարգսյանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման կարևորությունը:
«Լեռնային Ղարաբաղում բռնությունները պետք է դադարեցվեն: Հայաստանի նախագահի հետ զրույցում ես կրկնել եմ մեր մտահոգությունը՝ շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ: Կողմերը պետք է պահպանեն հրադադարի ռեժիմը և վերադառնան բանակցությունների սեղան առանց որևէ պայմանի», - գրել է Միշելը Twitter-ի իր էջում:
Նա ընդգծել է՝ «անընդունելի է արտաքին միջամտությունը Ղարաբաղի հակամարտությում»:
Violence in #NagornoKarabakh must stop.
— Charles Michel (@eucopresident) October 21, 2020
To @Arm_President Sarkissian repeated our deepest concern about ongoing fighting with major humanitarian costs.
Parties must respect ceasefire and return to negotiating table without preconditions.
External interference is unacceptable. pic.twitter.com/5HE6j7xnc0