21/10/2020 22:55
Նվիրաբերությունները շարունակելը կարևոր է, որովհետև պատերազմը դեռ չի ավարտվել. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն
Տարիների ընթացքում մենք կուտակել ենք շուրջ 60 մլն դոլար, որն ուղղվելու է զոհված և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքներին, ասուլիսի ժամանակ ասաց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը:
Նա կարևորեց նվիրաբերությունների շարունակական լինելը, քանի որ պատերազմը դեռ չի ավարտվել:
Նրա խոսքով՝ 60 մլն դոլարը թվում է՝ մեծ գումար է, բայց յուրաքանչյուր զինծառայողի ընտանիքին տրամադրվում է 120 հազարից մինչև 160 հազար դոլար:
Դրա շրջանակում ՀՀ գործատուները հնարավորություն են ստանում իրենց աշխատակիցների կողմից վճարվող 1000-ական դրամը կրկնապատկել: