22/10/2020 18:09
Համապատասխան աջակցութան դեպքում «Sheroyan» դիզայներական կենտրոնը պատրաստ է զինվորների համար անվճար համազգեստ կարել
Համապատասխան կտորի կամ գումարի տեսքով աջակցություն ունենալու դեպքում «Sheroyan» դիզայներական կենտրոնը պատրաստ է զինվորների համար անվճար համազգեստ կարել: Այս մասին Aysor.am-ին տեղեկացրեց կենտրոնի հիմնադիր դիզայներ Գեղամ Շերոյանը: Հարցին՝ յուրաքանչյուր համազգեստի համար որքա՞ն կտոր է պետք, կամ գումարային հաշվարկով այն որքա՞ն կարժենա, պատասխանեց.
«Մեկ համազգեստ կարելու համար անհրաժեշտ է մոտ 15-20 հազար դրամ: Մեզ լրացուցիչ որևէ գումար պետք չէ, կարևորը կտորն է, մնացածն ինքներս կանենք: Կարուձևի մասնագետի խնդիր չունենք, աշխատում ենք պրոֆեսիոնալ թիմով»:
«Sheroyan Fashion»-ի 4 հոգանոց թիմից յուրաքանչյուրը պատրաստ է աշխատել առավոտից երեկո, միայն թե առաջնագծում կանգնած տղաները գոնե հագուստի հարցով չնեղվեն:
«Ուզում ենք մենք էլ մեր գործով լինենք մեր հայրենիքի ու մեր առյուծ տղաների կողքին: Թեկուզ մեծ թիմ չենք, բայց կփորձենք առավելագույն քանակի կարել՝ լինի համազգեստ, տաբատ, բաճկոնակներ (ժիլետ), թե ձեռնոցներ: Այն, ինչն ավելի արագ ու շատ քանակով կարող ենք կարել: Ինչպես Նժդեհն է ասում՝ հայրենիքս և ես՝ մենք, լծորդված ենք իրար, ինչպես հոգի և մարմին, ինչպես նպատակ և միջոց: Նա գերագույն նպատակ է, ես՝ միջոց», - ասաց դիզայները: