22/10/2020 16:56
Դաժանագույն պատերազմ է, բայց երկաթի պես կանգնած են տղաները. Պարգև Սրբազան (Տեսանյութ)
ՀՀ կառավարությունն Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել:
Տեսանյութում նա նշում է, որ մեր զինվորներն ու սպաներն իրոք մեծ հերոսներ են.
«Դաժանագույն պատերազմ է, հրետակոծում են վերևից՝ առավոտ-իրիկուն, բայց երկաթի պես կանգնած են տղաները», - ասում է Արցախի թեմի առաջնորդը:
Պարգև Սրբազանի խոսքով՝ աղոթքը կարևորագույն նշանակություն ունի:
«Ինչպես սնունդը մարմնի համար, աղոթքն էլ սնունդ է հոգու համար։ Եկեղեցում ամեն օր կատարվում է ժամերգություններ՝ գիշերային, առավոտյան, երեկոյան։ Բայց քանի որ մեզ մոտ պատերազմական վիճակ է, մենք բոլոր ժամերգություններն ենք անում։ Հսկողություն ենք սահմանում, ինչպես զինվորն իր դիրքում է հսկում, մենք էլ մեր հոգևոր դիրքում ենք հսկում։ Բոլոր արարողությունները 2-3 ժամը մեկ անդադար կատարում ենք, որպեսզի մեր հոգևոր աղոթքներով զորացնենք մեր բանակը, հայրենիքն ու ժողովուրդը, որ հոգևոր դաշտը փորձենք դարձնել ավելի անվտանգ»: