22/10/2020 16:10
Վարչապետը Տաթև Անտոնյանին նշանակել է անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տաթև Անտոնյանը նշանակվել է անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ:
Ըստ որոշման՝ Տաթև Անտոնյանի պաշտոնային դրույքաչափը սահմանվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան։
Վարչապետի հոկտեմբերի 20-ի որոշմամբ՝ Տաթև Անտոնյանն ազատվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի անվտանգային քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչության պաշտպանական քաղաքականության բաժնի պետի պաշտոնից: