22/10/2020 14:12
«Երևան իմ սեր» հիմնադրամը հոգեբանական աջակցություն է տրամադրում Արցախից եկած երեխաներին ու նրանց ծնողներին
«Երևան իմ սեր» հիմնադրամը հոգեբանական աջակցություն է տրամադրում Արցախում պատերազմական գործողությունների հետևանքով Հայաստան տեղափոխված երեխաներին:
«Հասկանալով, որ երեխաների մոտ կարող են լինել վախի, տագնապի զգացումներ, որոշեցինք հատուկ եռօրյա ծրագիր մշակել, որի շնորհիվ մեր մասնագետները՝ հոգեբանները, երաժշտական և արտթերապիստները կօգնեն երեխաներին դուրս գալու ընկճված վիճակից»,- նշել է հիմնադրամի տնօրեն Հրայր Ղամբարյանը:
Ծրագրի մեկնարկը տրվել է հոկտեմբերի 9-ին: Առաջին փուլին մասնակցել է 4-16 տարեկան շուրջ 80 երեխա:
Իրավիճակը, սակայն, ցույց է տվել, որ երեխաների ծնողները կամ խնամակալները ևս ունեն հոգեբանական աջակցության կարիք, ուստի աշխատանքներ են տարվում նաև նրանց հետ: