Խնդրում ենք գործադրել բոլոր հնարավոր ջանքերը՝ հակամարտության գոտում պատերազմի դադարեցման ուղղությամբ. Արայիկ Հարությունյանը դիմել է Պուտինին

23/10/2020 16:18

Խնդրում ենք գործադրել բոլոր հնարավոր ջանքերը՝ հակամարտության գոտում պատերազմի դադարեցման ուղղությամբ. Արայիկ Հարությունյանը դիմել է Պուտինին


Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դիմել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին։

«Արցախ-Ռուսաստան առնչությունները դարերի պատմություն ունեն: Ռուսաստանը արցախցիների պատմական հիշողության մեջ ընկալվում է որպես եղբայրական երկիր, որը մշտապես, բոլոր դժվարին իրավիճակներում ձեռք է մեկնել հայության այս հատվածին:
Արցախ-Ռուսաստան առնչություններն ամենաուղիղ կերպով իրականացվել են հատկապես Արցախի մելիքությունների և մելիքական տների ծաղկուն շրջանում, որի մասին փաստական վկայությունները բազմաթիվ են:
 
Մեկ հարյուրամյակից ավելի /19-րդ դարում և 20-րդ դարի 10-ական թթ./ Ղարաբաղը գտնվել է ցարական Ռուսաստանի կազմում: Այդ պատմական ժամանակաշրջանը Ղարաբաղի համար նշանավորվել է երկարատև խաղաղությամբ, հայրենադարձությամբ և տնտեսական զարգացմամբ: Զարգացել է նաև մշակութային կյանքը: Հատկանշական է, որ 19-րդ դարի երկրորդ կեսից Արցախի վարչաքաղաքական կենտրոն Շուշին դարձել էր Անդրկովկասի հոգևոր, մշակութային և տնտեսական կարևոր կենտրոններից մեկը:
Նույն պատմաշրջանում Ռուսական կայսրության ռազմաքաղաքական և հասարակական կյանքում առաջնային դերակատարություն է ունեցել արցախահայության մի ողջ համաստեղություն՝ Վալերիան Մադաթով, Հովհաննես Լազարև, Լազար Սերեբրյակով, Միքայել Լոռիս-Մելիքով, Վասիլի Բեհբութով և ուրիշներ:
 
Այդ առնչությունները շարունակվել են նաև խորհրդային շրջանում: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզից և պատմական Արցախից Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է շուրջ 90 հազար հայորդի, որոնց կեսը իրենց կյանքն են նվիրաբերել հայ¬րենիքի պաշտպանության գործին։ Մեկ շնչի հաշվով Խորհրդային Միության հերոսների և մարտական «Փառքի շքանշանի» ասպետների քանակով Արցախը ԽՍՀՄ-ում զբաղեցնում էր առաջատար տեղերից մեկը:
ԽՍՀՄ հայազգի հինգ մարշալները արմատներով Արցախից էին՝ Հովհաննես Բաղրամյանը, Իվան Իսակովը, Համազասպ Բաբաջանյանը, Արմենակ Խանփերյանցը (Սերգեյ Խուդյակով), Սերգեյ Ագանովը։ Իրենց զորավարական տաղանդով փայլել են 30-ից ավելի գեներալներ ու հազարավոր սպաներ։
 
Արմատներով Արցախից էին Անաստաս և Արտյոմ Միկոյանները, Իվան Թևոսյանը, Անդրանիկ Իոսիֆյանը, Նիկոլայ Ենիկոլոպովը, Միքայել Թարիվերդիևը և բազմաթիվ այլ երախտավորներ:
 
Արցախ-Ռուսաստան սերտ առնչությունները շարունակվում են ցայսօր: Ռուսաստանաբնակ մոտ 3 միլիոն հայերի մի պատկառելի մասը Արցախից է, որոնց թվում շատ են նաև 1980-ական թթ. վերջին և 1990-ական թթ. ադրբեջանական ցեղասպան և էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով Արցախից բռնի տեղահանվածները:
 
Կցանկանայի հատուկ շեշտել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բոլոր փուլերում ՌԴ-ն իրացրել է միջազգային իրավունքով սահմանված ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման և հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքի օգտին ունեցած գործելակերպը: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ՌԴ-ն հանդես է գալիս թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում և թե՛ առանձին դերակատարությամբ: Արցախի Հանրապետությունը բարձր է գնահատում Ռուսաստանի միջնորդական ջանքերը, ակտիվ դերակատարությունը և որոշիչ առաքելությունը հակամարտության կարգավորման բոլոր փուլերում՝ հատկապես, 1994 թ. հրադադարի Եռակողմ համաձայնագրի ձեռքբերման գործում: ՌԴ-ն որոշիչ դերակատարությամբ հանդես եկավ նաև ադրբեջանաղարաբաղյան հակամարտության սրման հերթական փուլում՝ 2016 թ. ապրիլի 5-ին՝ Ռուսաստանի միջնորդությամբ Մոսկվայում ձեռք բերվեց պայմանավորվածություն ռազմական գործողությունները դադարեցնելու և հրադադարը վերականգնելու մասին՝ համաձայն 1994 թ. հրադադարի հաստատման համաձայնագրի:
 
Բարձր ենք գնահատում ՌԴ և անձամբ Ձեր դիվանագիտական գործուն ջանքերն՝ ուղղված Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիան և լայնածավալ պատերազմը կանգնեցնելուն: Ուզում եմ նաև Ձեզ տեղեկացնել, որ Արցախի Հանրապետությունում և ողջ հայության շրջանում մեծ արձագանք են ստացել «Վալդայ» ակումբում Ձեր ելույթում հնչած օբյեկտիվ գնահատականները ստեղծված իրավիճակի մասին:
 
Դուք նշել եք Ձեր ելույթում.

«Այս հակամարտությունը սկսվեց ոչ թե որպես միջպետական հակամարտություն և տարածքների համար պայքար, այն սկսվեց էթնիկ դիմակայությունից: Ցավոք, սա փաստ է. Սումգայիթում, ապա Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի դեմ դաժան հանցագործություններ էին իրագործվել: Եվ այս ամենը մենք պետք է հանրագումարում հաշվի առնենք»: Դժբախտաբար, այս ցեղասպան քաղաքականությունն Ադրբեջանը շարունակում է առ այսօր:
 
Դուք այն անհատականությունը և պետության ղեկավարն եք, ով ունի հսկայական հեղինակություն աշխարհում և մեր տարածաշրջանում: Հաշվի առնելով այդ ամենը, խնդրում ենք Ձեզ գործադրել բոլոր հնարավոր ջանքերն ադրբեջանաղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի դադարեցման և քաղաքական գործընթացների վերսկսման ուղղությամբ», - ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ նախագահը։

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 00:00 Քարվաճառի շրջանն ամբողջությամբ հանձնվեց Ադրբեջանին 24/11/2020 20:53 Վարչապետը կրկին հանդիպում է ունեցել գերեվարված և անհետ կորած անձանց ընտանիքների անդամների հետ 24/11/2020 20:09 Ֆեյքիզմ. Նիկոլ Փաշինյանի իրական գաղափարախոսությունը. Ավետիք Իշխանյան 24/11/2020 19:54 Գնդակն այլևս ՍԴ դաշտում է. Դուք ունեք վերջին հնարավորությունն՝ ապացուցելու, որ իշխանության դրածո չեք. Իվետա Տոնոյանը՝ Ծառուկյանին մանդատից զրկելու մասին 24/11/2020 19:48 Հայ զինծառայողների դիերի անարգանքի և գերեվարված անձանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի ուղիղ պատասխանատուն Ադրբեջանի իշխանությունն է. Թաթոյան 24/11/2020 19:40 ԱԺ-ն Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով կդիմի ՍԴ. Կողմ է քվեարկել 10 հոգի, դեմ՝ 4 24/11/2020 18:55 Կարեն Ֆարխոյան անունը իրավագիտության դասագրքերում գրվելու է՝ որպես ամոթի ու դատական համակարգի խայտառակության խորհրդանիշ. Արսեն Բաբայան 24/11/2020 18:29 Պետք է բարեփոխենք մտածողությունը՝ մեր ձևակերպած նպատակներին հասնելու համար. վարչապետը ներկայացրել է ԿԳՄՍ նորանշանակ նախարարին 24/11/2020 18:13 Խուզարկություններ են կատարվում Նարեկ Մալյանի և Արթուր Դանիելյանի բնակարաններում 24/11/2020 18:06 Պուտինը Փաշինյանի ու Ալիևի հետ քննարկել է Ղարաբաղում խաղաղապահների աշխատանքը 24/11/2020 17:51 Սա միայն ցուցանակ չի, հայրենիք է ապամոնտաժվում. Վարդան Բադալյան 24/11/2020 17:48 Մեկ օրում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 1895 փախստական 24/11/2020 17:42 Ռազմական ոստիկանությունը հորդորում է քաղաքացիներին կամովին հանձնել պատերազմական գործողությունների ընթացքում ստացած զենքը 24/11/2020 17:40 Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել ՀՀ վաստակյալ նախագահ Սերժ Սարգսյանին 24/11/2020 17:26 «Արեք ձեր քայլը, միացեք պայքարող ժողովրդին». ՔՊ գրասենյակի մոտ ակցիա է (Լուսանկարներ, տեսանյութ) 24/11/2020 17:20 Ռուսաստանը 2 մլն եվրո կփոխանցի ԿԽՄԿ-ին՝ Լեռնային Ղարաբաղում իրականացվող աշխատանքներին աջակցելու համար 24/11/2020 17:01 Արմավիրցի փոքրիկն ընկույզի վաճառքից ստացած ավելի քան 4 մլն դրամը փոխանցել է համահայկական հիմնադրամ 24/11/2020 16:58 ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել 24/11/2020 16:50 Ստեփանակերտ է ժամանել մարդասիրական բեռներով ՌԴ ԱԻՆ երկրորդ շարասյունը 24/11/2020 16:46 Հայկական զորախումբը դուրս է բերվում Քարվաճառից (Տեսանյութ) 24/11/2020 16:38 Ղարաբաղի վերաբերյալ բոլոր պարտավորությունները լիովին կատարվում են. Լավրով 24/11/2020 16:37 Պուտինը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման մասին 24/11/2020 16:24 Կարմիր խաչի աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում գտնվող գերեվարված զինծառայողներին ու քաղաքացիական անձանց 24/11/2020 16:21 Ադրբեջանցիներն Իշխանաձորում տակնուվրա են արել ԱԱԾ փոխգնդապետի տունը. որդին ներկայացնում է մանրամասները (Տեսանյութ) 24/11/2020 16:06 Լավրովն ու Զարիֆը հեռախոսով քննարկել են Ղարաբաղը 24/11/2020 16:00 Ֆրանսիական Դեսին-Շարպյոյի քաղաքային խորհուրդը կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Արցախի անկախությունը 24/11/2020 15:56 Արցախի մուտքն ազդարարող ցուցանակն ապամոնտաժվում է 24/11/2020 15:41 Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը չի ազատվել աշխատանքից 24/11/2020 15:34 Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նախադրյալների մասին 24/11/2020 15:29 ՏՄՊՊՀ-ն դեղերի շրջանառության ոլորտում ուսումնասիրություն է իրականացնում 24/11/2020 15:24 «Ֆարխոյանի ցուցակ. հրապարակավ կներկայացնեմ պետպատվերներ կատարող դատավորների անունները». Ռուբեն Մելիքյան 24/11/2020 15:21 Առաջարկում եմ չսևեռվել Փաշինյանի հրաժարականի վրա, դա տեխնիկական խնդիր է, որն անպայման լուծվելու է 24/11/2020 15:06 ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ազատման դիմում է ներկայացրել 24/11/2020 15:03 Անհետ կորած զինծառայողների ծնողների նամակ-խնդրագիրն այսօր կլինի Մոսկայում. ՌԴ դեսպանատնից արձագանքեցին հարազատներին 24/11/2020 14:57 Կարմիր խաչի ղեկավարը խոսել է Լեռնային Ղարաբաղում զոհվածների որոնողական աշխատանքների դժվարությունների մասին 24/11/2020 14:38 Նշված է 121 համայնքի անուն, բայց իրականում 181 գյուղ և քաղաք է անցնում Ադրբեջանին. Վահրամ Միրաքյան 24/11/2020 14:33 Քաղաքապետարանն այս ընթացքում աշխատել է 7.5-8 մետրանոց ավտոբուսներ ձեռք բերելու ուղղությամբ. առաջիկայում մրցույթ կհայտարարվի. Երևանի փոխքաղաքապետ 24/11/2020 14:25 «Հայաստանում բոլոր մարմիններն իրենց սպառել են, դիմում ենք Վլադիմիր Վլադիմիրովիչին». ԱՆհետ կորած զինծառայողների ծնողները նամակ-խնդրագրով դիմում են ՌԴ իշխանությանը 24/11/2020 14:20 Ձախողված վարչապետն այլևս հանդիսանում է պարտության սիմվորլ, և մինչև նա չհեռանա, երկրում համերաշխություն չի լինի. Ավագանու անդամ 24/11/2020 14:13 Ղարաբաղում բնակություն հաստատել ցանկացողների գրանցման համար Աֆրինում բացվել է երկու գրասենյակ 24/11/2020 14:02 «Վարչապետի հետ հանդիպումը չի գոհացրել մեզ, դիմում ենք Ռուսաստանի դեսպանությանը՝ խնդրելով աջակցել». Անհետ կորած զինծառայողների ծնողները ՌԴ դեսպանության դիմաց են 24/11/2020 13:52 Էրիկը գալու էր, գործը շարունակեր. անընդհատ աճել էր ուզում … բայց կռիվը սկսվեց (Տեսանյութ) 24/11/2020 13:40 Հողի և գույքահարկի թանկացումը բոլորովին տեղին չէ՝ հաշվի առնելով տնտեսության առջև ծառացած մարտահրավերները. Ավագանու անդամ 24/11/2020 13:30 ԿԽՄԿ-ն սնունդ և հիգիենայի պարագաներ է փոխանցել Ստեփանակերտի և Մարտունու քաղաքապետարաններ 24/11/2020 13:24 Հայաստանից չեք փախչելու և դեռ պատասխան եք տալու. Թեհմինա Վարդանյանը՝ վարչապետին 24/11/2020 13:15 Օրեր առաջ ոչ իմ նախաձեռնությամբ և ոչ իմ առաջարկած վայրում հանդիպում ունեցել եմ ԱԱԾ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան 24/11/2020 13:11 Բանկերում դոլարի առքի առավելագույն գինը 510 դրամ է, վաճառքինը՝ 522 24/11/2020 12:57 «Her2/Neu» կրծքագեղձի քաղցկեղի տրաստուզումաբ դեղով բուժման ծրագրի շահառուների թիվը 107 է 24/11/2020 12:49 Ալիևը հորդորել է չմտահոգվել Ղարաբաղում քրիստոնեական եկեղեցիների ճակատագրով 24/11/2020 12:33 Արսեն Կարապետյանը դիմում է գրել «Իմ քայլը» խմբակցության ավագանու մանդատից հրաժարվելու, Իզաբելլա Աբգարյանը՝ խմբակցությունից դուրս գալու մասին 24/11/2020 12:28 Մահացել է Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը 24/11/2020 12:26 1000 դրամների հիմնադրամում այս պահին կա 32 մլրդ դրամ, բայց միայն միանվագ հատուցման համար պետք է 70 մլրդ. Մեսրոպ Մանուկյան 24/11/2020 12:20 ՄԱԿ-ը մտադիր է ականազերծման առաքելություն սկսել Ղարաբաղում 24/11/2020 12:12 «Սա շարքային, փնթի կազմակերպված քաղաքական հետապնդում է, որն արդյունք չի տալու». Խուզարկել են Միհրան Հակոբյանի տունը (Տեսանյութ) 24/11/2020 12:08 Երևանի ավագանու այսօրվա նիստը պետք է սկսվեր՝ պատերազմի մասնակից, զոհված, վիրավոր երևանցիների խնդիրների մասին խոսելով. Արմեն Ներսիսյան 24/11/2020 12:01 ՊԲ-ն հերոսական դրվագներ է ներկայացրել պատերազմից 24/11/2020 11:56 Ալիև. Մենք, ամեն դեպքում, կազատեինք Աղդամը 24/11/2020 11:48 Կապիտուլյանտ վարչապետը, ով 2.5 տարի սևի ու սպիտակի է բաժանել, ձախողակ, տգետ կառավարում ցուցաբերել, պետք է հրաժարական տա. Դավիթ Խաժակյան 24/11/2020 11:40 Դավթաշեն և Աջափնյակ համայնքների մի շարք հասցեների ջրամատակարարումը վաղվանից 36 ժամով կդադարեցվի 24/11/2020 11:31 Երևանի փոխքաղաքապետն առաջարկում է ամանորի միջոցառումների համար նախատեսված 100 միլիոն դրամը փոխանցել Ստեփանակերտի վերականգնման աշխատանքներին 24/11/2020 11:27 Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ՝ երաշխավորելու գների և ֆինանսական կայունությունը 24/11/2020 11:20 Մայր Աթոռում կգործի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակ 24/11/2020 11:11 «Համոզված եմ՝ Փաշինյանը, քրեական պատասխանատվության ենթարկվելով, հրաժարական կտա. մեկուսարանն իր համար բավական ապահով վայր է». Կիմ Բալայանը հացադուլ է հայտարարել 24/11/2020 10:58 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 813 դեպք, մահերի թիվն ավելացել է 30-ով 24/11/2020 10:52 Կարմիր խաչը նախատեսում է մեծացնել ներկայությունը Ղարաբաղում 24/11/2020 10:45 ՌԴ ՊՆ. Լեռնային Ղարաբաղում սկսվել է տարածքների մարդասիրական ականազերծումը 24/11/2020 10:37 «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել են արցախահայության կարիքները հոգալուն առնչվող հարցեր 24/11/2020 10:30 Մահացել է Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը 24/11/2020 10:22 Գերեվարվածների վերաբերյալ համացանցում տարածվող տեսանյութերը շատ դեպքերում որևէ կապ չունեն Արցախի ռազմական գործողությունների հետ. ԱԱԾ 24/11/2020 10:16 Իշխանությունը սպառել է իրեն. հույսներս Ռուսաստանն ու միջազգային կառույցներն են. Տիգրան Աբրահամյանը՝ հայ գերիների ու զոհերի մարմինների վերադարձի խնդրի մասին 24/11/2020 10:09 «Ժողովուրդ». Ում է ընտրել ռուսական էլիտան՝ որպես ՀՀ վարչապետի թեկնածու 24/11/2020 10:05 «Իրատես». Ո՞վ է արցախցիների խաղաղ ապրելու երաշխավորը, երբ անգամ կոնկրետ գծված սահմանագիծ չկա, թե որտեղ է ավարտվում Արցախը 24/11/2020 10:03 «Հրապարակ». Ծառուկյանին դատել չստացվեց, կփորձեն մանդատից զրկել 24/11/2020 10:00 «Փաստ». Քաղաքական գործընթացները իշխանությունների համար դարձել են լուրջ գլխացավանք 24/11/2020 09:58 «Իրատես». Ո՞ր կետի համար է պայքարել Փաշինյանը. Ողջ փաստաթղթում չկա մի համաձայնություն, որը մեզնից մի թանկ բան չի խլում 24/11/2020 09:54 «Ժողովուրդ». Դատախազության ցուցումը լուրջ խռովություններ է առաջ քաշել և՛ դատաբժիշկների, և՛ քննիչների շրջանում 24/11/2020 09:52 «Հրապարակ». Ռուստամ Բադասյանը նույնպես հրաժեշտ կտա աթոռին. շրջանառվում է 3 թեկնածուի անուն 24/11/2020 09:50 «Փաստ». Պատերազմի օրերին «իմքայլական» պատգամավորներ և պաշտոնյաներ դիմել են ԱՄՆ դեսպանատուն՝ վիզա ստանալու, սակայն մերժվել են 24/11/2020 09:48 «Իրատես». Ի՞նչ չստացավ գործարարը, որ սեփական ազգին հայհոյողներին ու պառակտողներին ֆինանսավորելու անհագ պահանջ ունի 24/11/2020 09:46 «Ժողովուրդ». Արցախում իշխանափոխության հեռանկարը միայն կարող է լինել նախագահի հրաժարականի պարագայում 24/11/2020 09:43 «Հրապարակ». Դավիթ Տոնոյանի «կադրերն» ահուսարսափի մեջ են հայտնվել 24/11/2020 09:41 Մեր ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել փրկել մի խումբ գերիների կյանքը. Արցախի ՄԻՊ-ի պարզաբանումները 24/11/2020 09:35 Ռիտա Սարգսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունենալու խիստ ընտանեկան միջավայրում. 3-րդ նախագահի գրասենյակ 24/11/2020 00:29 Հույս ունեմ՝ շատ մեծ թվով մեր եղբայրների կկարողանանք գտնել, վերադարձնել և այդ առիթով ուրախանալ. Վարչապետը հանդիպում է ունեցել գերեվարված և անհետ կորած անձանց ընտանիքների անդամների հետ (Տեսանյութ) 23/11/2020 22:43 Վարչապետը մեզ տեղեկացրեց, որ հենց այսօրվանից, հենց այս պահից պետք է գնա մեր կորած, գերեվարված երեխաների գործերով. անհետ կորած զինծառայողի մայր 23/11/2020 22:28 Fitch Ratings-ը հետ է կանչել Երեւան քաղաքի վարկանիշները 23/11/2020 21:56 Պատիվ ունեմ. ծառայում եմ հայրենիքիս. Գաբրիել Բալայանն ազատման դիմում է գրել 23/11/2020 19:39 Ղարաբաղում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սպա է մահացել 23/11/2020 19:30 Ղարաբաղում ականի պայթյունից ռուս սպա է վիրավորվել 23/11/2020 19:22 Մարդիկ ստիպված անձամբ են կապ հաստատում ռուս խաղաղապահների հետ՝ հասկանալու՝ արդյոք իրենց գյուղերը հանձնվող բնակավայրերի շարքում են, թե ոչ. Աբրահամյան 23/11/2020 19:13 Արցախում շարունակվում են սահմանների ճշգրտման ու նոր սահմանազատման կետերում ՊԲ ստորաբաժանումների վերատեղակայման գործընթացները 23/11/2020 18:49 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ 23/11/2020 18:31 Բերդաշենի հարցն Արցախի կառավարության ուշադրության կենտրոնում է. Տեղեկատվական շտաբ 23/11/2020 18:29 ԱԻՆ-ը 441 բեռնատար հումանիտար օգնություն է փոխանցել լիազոր մարմիններին (Տեսանյութ) 23/11/2020 18:26 Արայիկ Հարությունյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնից. նշանակվել է նոր նախարար 23/11/2020 18:09 «Աստված Ալենին մեզ 10 տարի հետո տվեց, 20 տարի հետո՝ վերցրեց». 20 ամյա կամավոր Ալեն Բեգլարյանը զոհվել է հրադադարից մեկ օր առաջ 23/11/2020 17:55 Եռաբլուրի եզերքը տարածվում է, հերոսների ցանկը՝ ընդլայնվում. կյանքեր՝ կյանքերի համար (Տեսանյութ) 23/11/2020 17:51 Կառավարությունը պետք է սկսի իրական արդյունքին միտված աշխատանք գերիների ու անհետ կորածների հարցերով․ ՄԻՊ 23/11/2020 17:30 Նիկոլ Փաշինյանն այցելել է Ռազմարդյունաբերական կոմիտեի սպառազինության արտադրությամբ զբաղվող ընկերություններ 23/11/2020 17:28 Ես և իմ ընտանիքն ապրում և շարունակելու ենք ապրել Հայաստանի Հանրապետությունում. Զոհրաբ Մնացականյանը՝ Aysor.am-ին

Տվյալ բաժնի վերջին նյութերը