23/10/2020 23:01
Կրեմլում չգիտեն, թե Ղարաբաղի հարցում ինչ առաջընթացի մասին է խոսել Թրամփը
Կրեմլում դեռ չգիտեն, թե ինչ նկատի ուներ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, երբ խոսել Ղարաբաղի հարցում առաջընթացի մասին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը РИА Новости-ին:
«Մենք դեռ չգիտենք», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլը համաձայն է այս գնահատականի հետ:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ զգալի առաջընթաց է գրանցվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում:
Ուրբաթ Պետդեպարտամենտի ղեկավար Մայք Պոմպեոն բանակցություններ է վարել Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ: