23/10/2020 22:23
Այս պահին տեղեկություն չունեմ Վարդենիսում ԱԹՍ-ի խոցման վերաբերյալ. ՊՆ ներկայացուցիչ
Այս պահին տեղեկություն չունեմ Վարդենիսում ԱԹՍ-ի խոցման վերաբերյալ, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Բայց շատ հնարավոր է նման բան, ընթացիկ տվյալները կամփոփենք, եթե հիմնավորվի, կներկայացնենք», - ասաց նա։
Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ պատերազմի դինամիկան շատ մեծ է, իրավիճակն արագ է փոփոխվում։
«Մենք բարենպաստ դրությունը ներկայացնում ենք բարենպաստ ձևով, ծանր իրավիճակը ներկայացնում ենք ծանր ձևով, հետևաբար, պետք չէ բացարձակ մեծ էյֆորիան, և ոչ էլ ընկճվածությունը, որը դրսևորվում է, հատկապես, համացանցում», - ասաց նա։