24/10/2020 01:40
Հանրային պահանջով և քարոզչական քննարկումներով պատերազմ չեն վարում. Արծրուն Հովհաննիսյանը՝ 80-ականների զենքի մասին
Հանրային պահանջով և քարոզչական քննարկումներով պատերազմ չեն վարում, «5-րդ ալիք» հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, պատասխանելով 80-ականների զենքի մասին հարցին։
«Ամբողջ աշխարյում, նույնիսկ Միացյալ Նահանգների ամենաարդիական սպառազինության մեծամասնությունը՝ 80-ականների զինատեսակներն են։ Ռուսական ամբողջ զինանոցի մեծամասնությունը՝ 80-ականների զինատեսակներ են։ Մեր հրետանային լավագույն միջոցները՝ Սմերչերը, որոնցով մենք շատ հպարտանում ենք՝ 80-ականների զինատեսակներ են», - նշել է նա։
Հովհաննիսյանի խոսքով, իհարկե, պետք է ձգտել ունենալ 2000-ականների զինատեսակներ։
«Բայց դա, նախ, շատ թանկ է։ Երկրորդ՝ շատ հաջողված պլատֆորմներ զինատեսակների իմաստ չունի փոխել նորի։ Ինքն արդարացնում է իրեն։ Հիմա, օրինակ, Դ-30-ը մեր հրետանու ողնաշարն է՝ 60-ականների զինատեսակ է, բայց իրեն արդարացնում է», - նշել է Հովհաննիսյանը։