24/10/2020 01:36
Սու-30-նները սահմանափակ ծավալով կիրառվում են. Արծրուն Հովհաննիսյան
Սու-30 կործանիչները իրենց նշանակության և մարտական հնարավորությունների սահմանափակ ծավալով կիրառվում են, «5-րդ ալիք» հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Չբացեմ փակագծերը՝ որտեղ, ինչի համար, ինչպես։ Սու 30-ններն ունեն բազում ֆունկցիաներ։ Կործանիչ ավիացիան ունի բազում ֆունկցիաներ. և հարվածային, և պաշտպանողական, և պատսպարման, և հետախուզական, և ռադիոլեկտրոնային։ Դա բարդ զինատեսակ է, որն ունի ադապտացման և յուրացման տևական փուլ», - նշեց նա։
Հովհաննիսյանի խոսքով, յուրացման փուլը պրոցեսի մեջ է հայ մասնագետների կողմից։
«Մենք չենք ավարտել Սու-30-ի լիարժեք մարտական կիրառության հնարավորությունների ամբողջ բացազատումը։ Դա տևական գործընթաց է։ Սու-30-ը՝ աշխարհի բարդագույն կործանիչներից մեկն է՝ 4++ սերնդի, որն ունի ահռելի մարտական պոտենցիալ, բայց դրա փորձի պետք է ունենաս», - նշել է նա։