Իսրայելը զենք է վաճառում մարդկանց, ովքեր վաղը-մյուս օրն այդ նույն զենքով կրակելու են Իսրայելի վրա. Իսրայելի հայ համայնքի ներկայացուցիչ

27/10/2020 19:28

Իսրայելը զենք է վաճառում մարդկանց, ովքեր վաղը-մյուս օրն այդ նույն զենքով կրակելու են Իսրայելի վրա. Իսրայելի հայ համայնքի ներկայացուցիչ


Արդեն մեկ ամիս առաջնագծում՝ զինվորները, թիկունքում՝ տեղացի ու աշխարհասփյուռ հայերը պայքարում են արցախա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի դեմ: Մի տեղ պահանջը հրադադարն է, մեկ այլ երկրում՝ Արցախի ճանաչումը, երրորդում՝ ագրեսոր Ադրբեջանին զենքի վաճառքի դադարեցումը:

Հոկտեմբերի 22-ին Իսրայելի արտաքին գործերի նախարարության դիմաց հերթական բազմամարդ ցույցն էր, որին ներկա էին հայեր՝ Իսրայելի տարբեր քաղաքներից: Հայկական պահանջը բարձրաձայնող մասնակիցների մեջ նաև այլազգիներ էին:

Aysor.am-ը թեմայի շուրջ զրուցել է Իսրայելի Պետախ Տիկվա քաղաքում Նոյան Տապան հայկական կրթական և մշակութային կենտրոնի ղեկավար Դավիթ Գալֆայանի հետ:

- Պարոն Գալֆայան, արդյոք տեղի բոլոր հայերին հաջողվել էր համախմբվել մեկ վայրում, ու ո՞րն էր ցուցարարների հիմնական պահանջը:

- Հիմնական պահանջն այն էր, որ Իսրայելը դադարեցնի Ադրբեջանին զենք վաճառելը: Մենք հիմնավորում էինք՝ ինչո՞ւ. նախ, չի կարելի զենք ծախել այն պետությանը, որը կոնֆլիկտների մեջ է այլ պետությունների հետ, և հետո՝ այդ զենքով Ադրբեջանը թիրախավորում է խաղաղ բնակիչներին: Իսրայելի՝ Թուրքիայի ու Ադբեջանի հետ «սիլի-բիլին», միակողմանի դիրքորոշումը մեզ ընդհանրապես դուր չի գալիս: 1200-ից ավելի մարդ էր մասնակցում, իսկ հաշվի առնելով այն, որ ամբողջ Իսրայելում հայերի թիվը մոտ 5000-ն է՝ 1200-ը փոքր թիվ չէ: Քանի որ հավատքի կենտրոն Երուսաղեմում մենք՝ հայերս, մեր տեղն ու դերը, համայնքն ունենք, մեր ու տարբեր եկեղեցիների ներկայացուցիչներն էլ էին մեր կողքին: Իրենց ելույթներով մեզ էին միացել նաև հրեաներ: Հուսով եմ, որ Ադրբեջանին զենք ծախելը կդադարեցվի: Ես միշտ ասել եմ ու կասեմ՝ այդ զենքը վերջիվերջո վերադառնալու է Իսրայելի սահման: Թուրքան որտեղի՞ց է ահաբեկիչներ տարել Ադրբեջան՝ Իսրայելի սահմանների մոտից: Պատերազմից հետո նրանք այդ նույն զենքերով վերադառնալու են իրենց տներ: Փաստորեն, Իսրայելը զենք է վաճառում այն մարդկանց, ովքեր վաղը-մյուս օրն այդ նույն զենքով կրակելու են մեզ (Իսրայելի - հեղ.) վրա:

- Եթե չեմ սխալվում, պահանջներից մեկն էլ Արցախի անկախության ճանաչումն էր:

- Նման կոչեր կային, բայց դա հիմնական պահանջը չէր: Հասկանում ենք, որ Իսրայելը հիմա նման բան չի անի, քանի որ Ադրբեջանում իր հետաքրքրություններն ունի, այնտեղից է առնում նավթն ու գազը: Ի դեպ, իրենք Ադրբեջանից շատ էժան առնում են նավթը, բայց շատ թանկ նրանց վրա վաճառում են զենքը: Սակայն ասեմ, որ օրեր առաջ Իսրայելն արաբական երկրների հետ է համաձայնություն ստորագրել, ու հնարավոր է՝ շուտով նավթն ու գազն Իսրայել մտնեն Բահրեյնից և այլ արաբական երկրներից: Հուսանք՝ այդպես էլ կլինի ու Իսրայելի ձեռքերն ադրբեջանական կապանքներից կթուլանան, կբացվեն:

- Բողոքի ցույցից հետո տեղական պետական մարմինները, նախարարության աշխատակիցները ձեզ հետ հանդիպեցի՞ն, որևէ մեկը կապի դուրս եկա՞վ:

- Ոչ ոք: Ճիշտն ասած՝ այս օրերին Իսրայելի ներքաղաքական վիճակը ևս խաղաղ չի, այստեղի խորհրդարանում մի քիչ խառն է: Նաև կորոնավիրուսի հետ կապված խստացումների պատճառով է ժողովուրդը բողոքում: Մի խոսքով՝ իրենց «գլուխն» էլ խառն է, հակաիշխանական շարժում է ձևավորվում: Երևի թե շուտով ընտրություններ կլինեն, ու ամեն մեկը փորձում է «урвать свой кусок пирога»:

- Ադրբեջանական, թուրքական համայնքները փորձե՞լ են այս ընթացքում խանգարել հայերի ցույցերին, խժդժություններ հրահրել:

- Տեղի ադրբեջանցիներն իրենց համարում են հրեա, ովքեր եկել են Ադրբեջանից: Իրենց ներկայացնելով՝ մոտ 100 հազար են: Այդպիսի թիվ են նշում, որ մեզ վախացնեն, բայց չի ստացվում (ժպտում է - հեղ.): Նախորդ շաբաթ Երուսաղեմ ավտոերթ էր կազմակերպվել, այնտեղ միտինգ եղավ, իսկ վերադարձին ադրբեջանցիք դարանակալել ու հարձակվել էին մեր ավտոմեքենաներից մեկի վրա: Փառք Աստծո, այդ պահին այլ մեքենա էր անցնում ու օգնության է հասել, նաև տեղի ոստիկանությունը րոպեներ անց հասավ: Իրենք, հենց տեսան ոստիկանական մեքենաները, փախան, բայց նրանցից 9-ին կարողացան բռնել:
Դրանցից երկուսն անօրինական էին Իսրայելում, նրանց դեպորտ արեցին երկրից, նրանց հրավիրողներից յուրաքանչյուրին էլ 50 հազարի չափով տուգանեցին: Մեր հայերից երկու հոգի վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվեց: Եթե մինչ այդ իսրայելական լրատվամիջոցները չեզոք դիրք էին բռնել, այս դեպքից հետո որոշակի դիրքորոշում փոխեցին՝ ադրբեջանցիներին հասկացնելով, որ իրենց երկրում նման բաներ անելու իրավունք չունեն: Ճիշտ է, ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները փորձեցին խեղաթյուրել, թե, իբր, մենք ենք սադրել, բայց ամեն ինչ նկարահանված էր, ապացույցներ կային մեր կողմից: Ի վերջո, երբ հարձակում ես գործում՝ ազգային պատկանելությամբ պայմանավորված, դա կոնկրետ անուն ունի՝ նացիզմ, ֆաշիզմ: Էլ չասեմ, որ իրենց միտինգների ժամանակ անընդհատ ձեռքով այդ ֆաշիստական նշանն են ցույց տալիս: Ազգ, որը հոլոքոստ է ապրել, փողոցում անընդհատ ֆաշիստական նշանն է տեսնում: Իհարկե, այստեղ այդ բառերը բարձրաձայնել վախենում են ու արարքին խուլիգանություն անունն են տալիս, բայց դրանից բուն էությունը չի փոխվում… Շատ պրովոկացիոն քայլերի են դիմել ադրբեջանցիները, բայց մենք անտեսել ենք, ոչինչ չենք արել, որպեսզի իրենց նպատակին չհասնեն:
Ի դեպ, ասեմ, որ իրենք 200 հոգանոց ցույցի թույլտվություն են խնդրում, բայց 50-60 մարդ հազիվ է հավաքվում:

- Հայ համայնքի կողմից կազմակերպվող ցույցերն այդտեղ շարունակվո՞ւմ են:

- Այո, օրենքով՝ մինչև 50 հոգանոց ցույցերի համար հատուկ թույլտվություն պետք չէ: Ու հիմա որոշել ենք տարբեր վայրերում 50 հոգանոց խմբերով ցույցեր անել ու մեր պահանջը ներկայացնել: Նաև, հանրությանը ներկայացնենք խնդրի էությունը: Սկզբնական շրջանում հանրային կարծիքը մեր օգտին չէր, պետք էր այն մեր կողմ շրջել՝ իրականությունը բարձրաձայնելով ու ներկայացնելով: Հիմա նման փոփոխություն կա: Այստեղ ռուսալեզու մի հեռուստաալիք կա, որն ալիևյան փողով է ապրում, բայց անգամ իրենք չկարողացան փաստերը շրջանցել ու իրականությունն ասել:

- Արցախի և Հայաստանի ղեկավարների մակարդակով հաճախ է կոչ արվում նաև սփյուռքի մեր երիտասարդներին՝ զինվորագրվել ու գնալ առաջնագիծ: Իսրայելի հայ տղամարդիկ ինչպե՞ս են տրամադրված, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում:

- Հավատացեք՝ ցանկացողները շատ են, ու մեր հայերն արդեն ցուցակագրվում են: Ես վստահ եմ՝ հաղթելու ենք:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 22:35 «Կա ճանապարհի մի կտոր, որը կարող ենք մի քանի կիլոմետր այս կողմով սարքել»․ Ալեն Սիմոնյանը նույնպես քարտեզ ցուցադրեց ու պնդեց՝ Տավուշում ինչ անում են, «մեզ է պետք» Այսօր, 22:21 Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան Այսօր, 22:14 Մայր Աթոռում՝ Սուրբ Տրդատի բաց խորանին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը Այսօր, 22:01 Հայմորիտը երեխաների մոտ․ Բուժման մեթոդներ Այսօր, 21:45 Կատարված իրավախախտման շրջանակում գոյացած պարտավորությունը որ դեպքում կհամարվի ամբողջությամբ կատարված․ պարզաբանում են ՆԳՆ-ից Այսօր, 21:30 Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան Այսօր, 21:14 Փաշինյանը շարունակում է կյանքի կոչել Ալիևի պահանջները․ այսօրվա հայտարարությունը շատ վտանգավոր է՝ ներազգային պառակտիչ բնույթ ունեցող․ Գեղամ Մանուկյան Այսօր, 20:59 Հայաստանի և Սփյուռքի ազգային ուժերի համախմբումը հրատապ անհրաժեշտություն է․ Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկություն․ ՀՅԴ Բյուրո Այսօր, 20:46 Պուտինին հրավիրել են Վիետնամ Այսօր, 20:33 Ե՞րբ է անհրաժեշտ հանձնել տեստոստերոն հորմոնի մակարդակը որոշող թեստ Այսօր, 20:19 «Աշխարհի համար նոր պրոբլեմներ մի ստեղծեք»․ Չինաստանը մտահոգված է AUKUS-ի հնարավոր ընդլայնմամբ Այսօր, 20:04 Դժվար իրավիճակներում Երևանի շահերը պաշտպանել է հենց ՀԱՊԿ-ը, իսկ այժմ ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով Այսօր, 19:53 Հայաստանի ղեկավարությունը մտացածին պատրվակներով, բայց գիտակցաբար խաթարում է Ռուսաստանի հետ հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆ Այսօր, 19:41 ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները Ռուսաստանի դեսպանի հետ են հանդիպել Այսօր, 19:26 Մեզ համար կա երկու հայկական հանրապետություն՝ անկախ նրանից, թե ով ինչպես է մտածում, և այդ երկու հայկական հանրապետությունները մեզ համար մեկ Հայրենիք են․ Մետաքսե Հակոբյան Այսօր, 19:10 ԵԽ անվտանգության և քաղաքական հարցերով կոմիտեի անդամները պատրաստվում են այցելել Հայաստան, Վրաստան և Ադրբեջան Այսօր, 18:56 Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի․ Իշխան Սաղաթելյան Այսօր, 18:46 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը․ Երեք բժշկի մեղադրանք է առաջադրվել Այսօր, 18:33 Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը Այսօր, 18:20 «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծն են քննարկել Այսօր, 18:07 Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խուլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես կարծում եք, որ մեր արածը խուլիգանություն է․ Բաց նամակ՝ ԱՄՆ դեսպանին Այսօր, 17:51 «Կրոկուս Սիթի Հոլլի» վրա հարձակում կատարած ահաբեկիչները եղել են թմրամիջոցների ազդեցության տակ Այսօր, 17:38 «Թիրախավորում են Արցախի՝ առանց այն էլ շատ խոցելի իշխանություններին և ավելի մեծ վտանգներ են ստեղծում բոլորիս համար»․ Բեգլարյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին Այսօր, 17:26 Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է Այսօր, 17:15 Լատվիայի արտգործնախարարը հրաժարական է տվել Այսօր, 17:03 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները Այսօր, 16:52 Ակնհայտ է՝ Արցախի էջը փակված չէ, և Փաշինյանն ու Ալիևն ամեն ինչ անում են հարցին ադրբեջանանպաստ լուծում տալու համար․ Իշխան Սաղաթելյան Այսօր, 16:42 Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ ԱԺ փոխնախագահ Այսօր, 16:37 Սիսակ Գաբրիելյանը և Գիվի Միքանաձեն համագործակցության համատեղ հայտարարություն են ստորագրել Այսօր, 16:32 «Արարատի կոնյակի գործարան» ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի. ՍԱՏՄ Այսօր, 16:23 ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը. Լուսանկարներ Այսօր, 16:17 Մարտի 30-ին կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը Այսօր, 15:59 «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին Այսօր, 15:54 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում Այսօր, 15:49 Ավարտվել է Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Այսօր, 15:41 «Եթե հայ տղամարդը ձեռքը չի տանում զենքին, տանում է հեռախոսին, երբ որ պատերազմ է...»․Սյունիքի մարզպետ Այսօր, 15:30 Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին կտրամադրի 92,300,000 եվրո արժողությամբ վարկ Այսօր, 15:23 Հայաստանը 300 հազար դոլար կնվիրաբերի Ճապոնիային Այսօր, 15:15 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում Այսօր, 15:06 Հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ Այսօր, 15:03 «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցելել է Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին Այսօր, 14:58 Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում է ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը. Աբրահամյան Այսօր, 14:53 «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Այսօր, 14:50 «Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան Այսօր, 14:38 Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը Այսօր, 14:33 Կոչ ենք անում չտրվել այս սադրանքին և չհավատալ սպառնալիքի տակ մեր հայրենակիցներից կորզված խոսքերին Այսօր, 14:24 «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Այսօր, 14:19 ՀԱՊԿ-ը Հայաստանի սահմանը մատնանշելու խնդիր ունի. Մարիա Կարապետյան Այսօր, 14:11 Աշոտ Նավասարդյանի հիշատակը վառ են պահում այն երիտասարդները, որոնց համար Արցախի էջը փակված չէ. Դանիելյան (Տեսանյութ) Այսօր, 14:05 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր, 14:02 Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այսօր, 14:00 IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում․ Լուսանկարներ Այսօր, 13:57 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը «Ակադեմիական քաղաք» ծրագիրը համարել է համարձակ, հավակնոտ և գրավիչ Այսօր, 13:55 Գերիների և անհետ կորածների ընտանիքները կշարունակեն ստանալ 300 հազար դրամ աջակցություն Այսօր, 13:52 Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կբարձրանա 8-10 աստիճանով Այսօր, 13:45 Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայերին Այսօր, 13:36 Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին Այսօր, 13:33 Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ (Տեսանյութ) Այսօր, 13:31 ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ Այսօր, 13:26 Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամանակաշրջանում և ոչ պակաս բարդ իրադարձությունների կիզակետում. ՀՀ նախագահ Այսօր, 13:22 Աշոտ Նավասարդյանը մեզ մի բան է պատգամել՝ ազատության, գաղափարի համար պայքարում, եթե նույնիսկ միայնակ մնաս, չպետք է նահանջես. Շարմազանով (Տեսանյութ) Այսօր, 13:15 Այսօր էլ Հայաստանում կան մարդիկ, ովքեր ՀՀ անկախության համար պայքարում են ու հալածվում «թուրք» իշխանությունների կողմից. Աննա Մկրտչյան (Տեսանյութ) Այսօր, 13:06 Թերությունները չշտկելու դեպքում լինելու է խիստ արձագանք․ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Այսօր, 13:02 Շահրամանյան Սամվելը, կարծես, դրսևորում է գործակալական պահվածք. ՔՊ-ական Այսօր, 12:56 Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հայաստանում Այսօր, 12:46 ՀՀ կառավարությունն ու միջազգային կազմակերպությունները դեռևս լրջագույն խնդիրներ ունեն Արցախի ժողովրդին վերաբերող որոշումների կայացման ներառականության հարցում. Արտակ Բեգլարյան Այսօր, 12:39 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է ապագա Ակադեմիական քաղաքի տարածք․ Լուսանկարներ Այսօր, 12:36 Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի. Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն Այսօր, 12:27 ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն Այսօր, 12:23 ՃԵ կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30% բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-ից Այսօր, 12:20 Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ Այսօր, 12:18 Ամբողջ աշխարհի աչքի առաջ Հայաստանը վերածվում է կոլեկտիվ Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա Այսօր, 12:11 ՌԴ-ի հետ մնալով՝ կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին․ այլընտրանք չունենք․ Արամ Սարգսյան Այսօր, 12:03 Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան էջ է բացել, որ իր լուսանկարները և Փաշինյանի դավաճանական գործողություններն արդարացնող պատմական ձևախեղումների համար ևս մեկ հարթակ ունենա. Մանուկյան Այսօր, 11:55 Իրականում ի՞նչ է արել Չեմբեռլենը, որ այդպիսի նզովքի է արժանացել. կարճ՝ զոհաբերել է իր կյանքն ու ապագան, բայց Բրիտանական կայսրությունը փրկել է պարտությունից. ԱԺ ՊԱՀ Այսօր, 11:51 2024 թվականին Հայաստանում խմելու ջրի սակագինը չի բարձրանա Այսօր, 11:45 Հայաստանը 29,94 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Գազայի բնակչությանը (Տեսանյութ) Այսօր, 11:40 ԼՂ-ից բռնի տեղահանվածների դրամական աջակցությունը կշարունակվի մինչև տարեվերջ (Տեսանյութ) Այսօր, 11:35 ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ անում են քայլեր, որոնք ապառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:28 Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից Այսօր, 11:15 Կոտայքում «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ Այսօր, 11:09 Բնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն նրանք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի. հանդիպում՝ արցախցիների հետ Այսօր, 11:06 Եկել է քննադատված ու զրպարտված «նախկիններ»-ի կառավարման տարիներին երանի տալու ժամանակը․ Զաքարյան Այսօր, 10:55 Բրյուսելյան հանդիպումը պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա․ Միլլեր Այսօր, 10:42 Ակնկալում ենք Հայաստանի ղեկավարության քաղաքական սթափությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Այսօր, 10:30 Բլինքենը նույնպես կմասնակցի ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը Այսօր, 10:26 Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ. Սամվել Շահրամանյան Այսօր, 10:23 ՀՀ-ն չի մասնակցում աշխատանքներին, բայց ՀԱՊԿ անդամակցության կասեցման հայտարարություն չի ստացվել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Այսօր, 10:20 Երևանում թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Այսօր, 10:16 Ես հասկանում էի, որ ԼՂ-ն լուծարելու մասին փաստաթուղթն անօրինական էր, բայց դա արցախցիներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Այսօր, 10:13 Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Այսօր, 10:09 ՀՀ-ում կան փակ ճանապարհներ, իսկ Լարսը բաց է Այսօր, 10:04 Ավագ հինգշաբթի օրը պատկերն է արարչության հինգերորդ օրվա, երբ Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին Այսօր, 10:00 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանն էլի խաբեց քաղաքացիներին Այսօր, 09:58 «Փաստ». Փաշինյանը հորդորել է հնարավոր բոլոր տարբերակներով հերթական անգամ դեմոնիզացնել ընդդիմությանն ու «նախկիններին» Այսօր, 09:56 «Ժողովուրդ». Ինչու է քաոս տիրում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում Այսօր, 09:52 «Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն իրենց հանդուրժում է Այսօր, 09:49 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ն պատրաստվում է Դիլիջանի պետական քոլեջը միավորել Դիլիջանի պետական բժշկական քոլեջի հետ Այսօր, 09:47 «Փաստ». Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Ամենայն հայոց կաթողիկոսի հետ Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը քննչական կոմիտեն հարցեր է տվել