Իսրայելը զենք է վաճառում մարդկանց, ովքեր վաղը-մյուս օրն այդ նույն զենքով կրակելու են Իսրայելի վրա. Իսրայելի հայ համայնքի ներկայացուցիչ

27/10/2020 19:28

Իսրայելը զենք է վաճառում մարդկանց, ովքեր վաղը-մյուս օրն այդ նույն զենքով կրակելու են Իսրայելի վրա. Իսրայելի հայ համայնքի ներկայացուցիչ


Արդեն մեկ ամիս առաջնագծում՝ զինվորները, թիկունքում՝ տեղացի ու աշխարհասփյուռ հայերը պայքարում են արցախա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի դեմ: Մի տեղ պահանջը հրադադարն է, մեկ այլ երկրում՝ Արցախի ճանաչումը, երրորդում՝ ագրեսոր Ադրբեջանին զենքի վաճառքի դադարեցումը:

Հոկտեմբերի 22-ին Իսրայելի արտաքին գործերի նախարարության դիմաց հերթական բազմամարդ ցույցն էր, որին ներկա էին հայեր՝ Իսրայելի տարբեր քաղաքներից: Հայկական պահանջը բարձրաձայնող մասնակիցների մեջ նաև այլազգիներ էին:

Aysor.am-ը թեմայի շուրջ զրուցել է Իսրայելի Պետախ Տիկվա քաղաքում Նոյան Տապան հայկական կրթական և մշակութային կենտրոնի ղեկավար Դավիթ Գալֆայանի հետ:

- Պարոն Գալֆայան, արդյոք տեղի բոլոր հայերին հաջողվել էր համախմբվել մեկ վայրում, ու ո՞րն էր ցուցարարների հիմնական պահանջը:

- Հիմնական պահանջն այն էր, որ Իսրայելը դադարեցնի Ադրբեջանին զենք վաճառելը: Մենք հիմնավորում էինք՝ ինչո՞ւ. նախ, չի կարելի զենք ծախել այն պետությանը, որը կոնֆլիկտների մեջ է այլ պետությունների հետ, և հետո՝ այդ զենքով Ադրբեջանը թիրախավորում է խաղաղ բնակիչներին: Իսրայելի՝ Թուրքիայի ու Ադբեջանի հետ «սիլի-բիլին», միակողմանի դիրքորոշումը մեզ ընդհանրապես դուր չի գալիս: 1200-ից ավելի մարդ էր մասնակցում, իսկ հաշվի առնելով այն, որ ամբողջ Իսրայելում հայերի թիվը մոտ 5000-ն է՝ 1200-ը փոքր թիվ չէ: Քանի որ հավատքի կենտրոն Երուսաղեմում մենք՝ հայերս, մեր տեղն ու դերը, համայնքն ունենք, մեր ու տարբեր եկեղեցիների ներկայացուցիչներն էլ էին մեր կողքին: Իրենց ելույթներով մեզ էին միացել նաև հրեաներ: Հուսով եմ, որ Ադրբեջանին զենք ծախելը կդադարեցվի: Ես միշտ ասել եմ ու կասեմ՝ այդ զենքը վերջիվերջո վերադառնալու է Իսրայելի սահման: Թուրքան որտեղի՞ց է ահաբեկիչներ տարել Ադրբեջան՝ Իսրայելի սահմանների մոտից: Պատերազմից հետո նրանք այդ նույն զենքերով վերադառնալու են իրենց տներ: Փաստորեն, Իսրայելը զենք է վաճառում այն մարդկանց, ովքեր վաղը-մյուս օրն այդ նույն զենքով կրակելու են մեզ (Իսրայելի - հեղ.) վրա:

- Եթե չեմ սխալվում, պահանջներից մեկն էլ Արցախի անկախության ճանաչումն էր:

- Նման կոչեր կային, բայց դա հիմնական պահանջը չէր: Հասկանում ենք, որ Իսրայելը հիմա նման բան չի անի, քանի որ Ադրբեջանում իր հետաքրքրություններն ունի, այնտեղից է առնում նավթն ու գազը: Ի դեպ, իրենք Ադրբեջանից շատ էժան առնում են նավթը, բայց շատ թանկ նրանց վրա վաճառում են զենքը: Սակայն ասեմ, որ օրեր առաջ Իսրայելն արաբական երկրների հետ է համաձայնություն ստորագրել, ու հնարավոր է՝ շուտով նավթն ու գազն Իսրայել մտնեն Բահրեյնից և այլ արաբական երկրներից: Հուսանք՝ այդպես էլ կլինի ու Իսրայելի ձեռքերն ադրբեջանական կապանքներից կթուլանան, կբացվեն:

- Բողոքի ցույցից հետո տեղական պետական մարմինները, նախարարության աշխատակիցները ձեզ հետ հանդիպեցի՞ն, որևէ մեկը կապի դուրս եկա՞վ:

- Ոչ ոք: Ճիշտն ասած՝ այս օրերին Իսրայելի ներքաղաքական վիճակը ևս խաղաղ չի, այստեղի խորհրդարանում մի քիչ խառն է: Նաև կորոնավիրուսի հետ կապված խստացումների պատճառով է ժողովուրդը բողոքում: Մի խոսքով՝ իրենց «գլուխն» էլ խառն է, հակաիշխանական շարժում է ձևավորվում: Երևի թե շուտով ընտրություններ կլինեն, ու ամեն մեկը փորձում է «урвать свой кусок пирога»:

- Ադրբեջանական, թուրքական համայնքները փորձե՞լ են այս ընթացքում խանգարել հայերի ցույցերին, խժդժություններ հրահրել:

- Տեղի ադրբեջանցիներն իրենց համարում են հրեա, ովքեր եկել են Ադրբեջանից: Իրենց ներկայացնելով՝ մոտ 100 հազար են: Այդպիսի թիվ են նշում, որ մեզ վախացնեն, բայց չի ստացվում (ժպտում է - հեղ.): Նախորդ շաբաթ Երուսաղեմ ավտոերթ էր կազմակերպվել, այնտեղ միտինգ եղավ, իսկ վերադարձին ադրբեջանցիք դարանակալել ու հարձակվել էին մեր ավտոմեքենաներից մեկի վրա: Փառք Աստծո, այդ պահին այլ մեքենա էր անցնում ու օգնության է հասել, նաև տեղի ոստիկանությունը րոպեներ անց հասավ: Իրենք, հենց տեսան ոստիկանական մեքենաները, փախան, բայց նրանցից 9-ին կարողացան բռնել:
Դրանցից երկուսն անօրինական էին Իսրայելում, նրանց դեպորտ արեցին երկրից, նրանց հրավիրողներից յուրաքանչյուրին էլ 50 հազարի չափով տուգանեցին: Մեր հայերից երկու հոգի վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվեց: Եթե մինչ այդ իսրայելական լրատվամիջոցները չեզոք դիրք էին բռնել, այս դեպքից հետո որոշակի դիրքորոշում փոխեցին՝ ադրբեջանցիներին հասկացնելով, որ իրենց երկրում նման բաներ անելու իրավունք չունեն: Ճիշտ է, ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները փորձեցին խեղաթյուրել, թե, իբր, մենք ենք սադրել, բայց ամեն ինչ նկարահանված էր, ապացույցներ կային մեր կողմից: Ի վերջո, երբ հարձակում ես գործում՝ ազգային պատկանելությամբ պայմանավորված, դա կոնկրետ անուն ունի՝ նացիզմ, ֆաշիզմ: Էլ չասեմ, որ իրենց միտինգների ժամանակ անընդհատ ձեռքով այդ ֆաշիստական նշանն են ցույց տալիս: Ազգ, որը հոլոքոստ է ապրել, փողոցում անընդհատ ֆաշիստական նշանն է տեսնում: Իհարկե, այստեղ այդ բառերը բարձրաձայնել վախենում են ու արարքին խուլիգանություն անունն են տալիս, բայց դրանից բուն էությունը չի փոխվում… Շատ պրովոկացիոն քայլերի են դիմել ադրբեջանցիները, բայց մենք անտեսել ենք, ոչինչ չենք արել, որպեսզի իրենց նպատակին չհասնեն:
Ի դեպ, ասեմ, որ իրենք 200 հոգանոց ցույցի թույլտվություն են խնդրում, բայց 50-60 մարդ հազիվ է հավաքվում:

- Հայ համայնքի կողմից կազմակերպվող ցույցերն այդտեղ շարունակվո՞ւմ են:

- Այո, օրենքով՝ մինչև 50 հոգանոց ցույցերի համար հատուկ թույլտվություն պետք չէ: Ու հիմա որոշել ենք տարբեր վայրերում 50 հոգանոց խմբերով ցույցեր անել ու մեր պահանջը ներկայացնել: Նաև, հանրությանը ներկայացնենք խնդրի էությունը: Սկզբնական շրջանում հանրային կարծիքը մեր օգտին չէր, պետք էր այն մեր կողմ շրջել՝ իրականությունը բարձրաձայնելով ու ներկայացնելով: Հիմա նման փոփոխություն կա: Այստեղ ռուսալեզու մի հեռուստաալիք կա, որն ալիևյան փողով է ապրում, բայց անգամ իրենք չկարողացան փաստերը շրջանցել ու իրականությունն ասել:

- Արցախի և Հայաստանի ղեկավարների մակարդակով հաճախ է կոչ արվում նաև սփյուռքի մեր երիտասարդներին՝ զինվորագրվել ու գնալ առաջնագիծ: Իսրայելի հայ տղամարդիկ ինչպե՞ս են տրամադրված, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում:

- Հավատացեք՝ ցանկացողները շատ են, ու մեր հայերն արդեն ցուցակագրվում են: Ես վստահ եմ՝ հաղթելու ենք:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 11:21 Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ Այսօր, 11:18 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է Այսօր, 11:16 Գառնի գյուղի Չարենցի փողոցի տներից մեկի և հարակից տան բակում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել Այսօր, 11:05 «Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է Տավուշում փաստահավաք աշխատանքների արդյունքները․ Քարտեզային տեսանյութ, փաստեր Այսօր, 10:55 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 10:50 Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրան Հարությունյանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը (Լուսանկարներ) Այսօր, 10:46 «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Հովհաննիսյան Այսօր, 10:44 Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՀՀ ոստիկանություն Այսօր, 10:41 Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել՝ «Հաղթանակ» այգու տնօրենը թքել է իրենցից մեկի դեմքին Այսօր, 10:36 Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը Այսօր, 10:33 Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով գալ Երևան (Տեսանյութ) Այսօր, 10:30 «Հողատու՛», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում․ Լուսանկարներ Այսօր, 10:27 Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդության ակցիաները. քաղաքացիները բեռնատարներով փակել են Ազատության պողոտան Այսօր, 10:17 Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված Այսօր, 10:10 Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար Այսօր, 09:56 «Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին Այսօր, 09:54 «Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը Այսօր, 09:51 «Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել Այսօր, 09:50 «Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են» Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը Այսօր, 09:40 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում լուծարվում է սփյուռքի բաժինը Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց ապօրինի բերման ենթարկվածներին Այսօր, 09:37 «Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի 25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան 25/04/2024 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է 25/04/2024 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից 25/04/2024 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է 25/04/2024 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան 25/04/2024 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու 25/04/2024 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան 25/04/2024 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը 25/04/2024 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին 25/04/2024 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել 25/04/2024 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում 25/04/2024 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են 25/04/2024 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել 25/04/2024 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու 25/04/2024 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում 25/04/2024 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց 25/04/2024 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է 25/04/2024 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա 25/04/2024 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել 25/04/2024 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին 25/04/2024 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 25/04/2024 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին 25/04/2024 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» 25/04/2024 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել 25/04/2024 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» 25/04/2024 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է 25/04/2024 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց 25/04/2024 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ 25/04/2024 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան 25/04/2024 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր 25/04/2024 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ 25/04/2024 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան 25/04/2024 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր 25/04/2024 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն 25/04/2024 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան 25/04/2024 14:53 Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում 25/04/2024 14:47 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ 25/04/2024 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել 25/04/2024 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն 25/04/2024 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է 25/04/2024 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը 25/04/2024 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը 25/04/2024 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը 25/04/2024 14:07 Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց 25/04/2024 14:01 Այն մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ոտքերը մաքրում են Սահմանադրության վրա, պետք է հեռանան. Հակոբյան (Տեսանյութ) 25/04/2024 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել 25/04/2024 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան 25/04/2024 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան (Տեսանյութ) 25/04/2024 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան 25/04/2024 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ 25/04/2024 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին (Տեսանյութ) 25/04/2024 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է 25/04/2024 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով 25/04/2024 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը 25/04/2024 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը 25/04/2024 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին (Տեսանյութ) 25/04/2024 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում 25/04/2024 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան 25/04/2024 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ 25/04/2024 12:57 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել 25/04/2024 12:53 «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին 25/04/2024 12:50 Ջազի միջազգային օրը՝ Երևանում 25/04/2024 12:45 Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի 25/04/2024 12:42 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է Տավուշի Ազատամուտ գյուղի հետ իրենց ծրագրերի մասին 25/04/2024 12:38 Քաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում 25/04/2024 12:35 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր 25/04/2024 12:31 ՄԵ միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել 25/04/2024 12:28 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում (Տեսանյութ) 25/04/2024 12:24 Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Պատգամավոր 25/04/2024 12:20 Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է եղել

Տվյալ բաժնի վերջին նյութերը