28/10/2020 22:03
Լավրովը Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարի հետ քննարկել է Ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հեռախոսով քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
Զրույցի ընթացքում նախարարները հանգամանորեն քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի զարգացումը, լուրջ մտահոգություն են հայտնել ընթացող լայնածավալ ռազմական գործողությունների կապակցությամբ, կոչ արել պատերազմող կողմերին շուտափույթ և ամբողջական հրադադարի ու լարվածության լիցքաթափման:
Նրանք ընդգծել են, որ հակամարտության դիվանագիտական լուծումն այլընտրանք չունի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետագա համաձայնեցված գործողությունների անհրաժեշտությունը:
Քննարկվել են իրավիճակի հետագա զարգացման հնարավոր սցենարները:
Լավրովն ու Դրիանը հատկապես նշել են հակամարտող կողմերի քաղաքական կամքի դրսևորման կարևորությունը ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ: