28/10/2020 14:25
Արցախի համար հանգանակություններ են ստացվել աշխարհի 73 պետությունից. առաջին տեղում ԱՄՆ-ն է
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Մենք ենք, մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքի համար հանգանակություններ են ստացվել աշխարհի 73 պետություններից: Այս մասին տեղեկանում ենք հիմնադրամի ֆեյսբուքյան էջում տեղադրված ինֆոգրաֆիկայից:
Ըստ տոկոսային հարաբերակցության՝ պարզ է դառնում, որ հանգանակությունների ծավալով առաջին տեղում ԱՄՆ-ն է, երկրորդ տեղում Հայաստանը, երրորդում՝ Ռուսաստանը:
«Շնորհակալ ենք:
Միացի՛ր համահայկական շարժմանը և կատարի՛ր քո նվիրատվությունը հիմա»,-նշված է հիմնադրամի ուղերձի տեքստում: