28/10/2020 17:48
Արցախի ու ՀՀ-ի ԶՈՒ զորահավաքի միջոցով համալրած անձնակազմի դրամական ապահովության գումարների առաջին վճարումները կիրականացվեն նոյեմբերի 10-ից
Պաշտպանության բանակը հայտնում է, որ Արցախի Հանրապետության զինված ուժերը զորահավաքի միջոցով համալրած անձնակազմի դրամական ապահովության գումարների առաջին վճարումները կիրականացվեն սույն թվականի նոյեմբերի 10-ից:
Վճարումները կիրականացվեն «Արցախբանկ» ՓԲԸ բանկի մասնաճյուղերի միջոցով:
Պաշտպանության նախարարությունն էլ հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը զորահավաքի միջոցով համալրած անձնակազմի (զինծառայողների) դրամական ապահովության գումարների առաջին վճարումները կիրականացվեն սույն թվականի նոյեմբերի 10-ից՝ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ բանկի մասնաճյուղերի միջոցով: