28/10/2020 15:39
Քվեարկություններից առաջ «Իմ քայլը» խմբակցությունը 20 րոպե ընդմիջում խնդրեց
Երեկ քննարկված և այսօր երկրորդ ընթերցման ներկայացված մի շարք օրինագծերի քվեարկությունից առաջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը 20 րոպե ընդմիջում խնդրեց:
Ընդմիջման մասին խնդրանքը բարձրաձայնեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Մինչ այդ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը հայտարարել էր, որ քվեարկվելիք 3 նախագծերից մեկի հարցով քննարկումները դեռևս չեն ավարտվել, հետևաբար առայժմ քվեարկության կդրվեն դրանցից երկուսը: