28/10/2020 10:30
Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցներն ամեն ամիս իրենց աշխատավարձերից որոշակի գումար կուղղեն «Հայաստան» համահայկական հիմնադրամին (Տեսանյութ)
Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցները նախաձեռնել են հայրենիքին օգտակար լինելու ամենամսյա աջակցության ծրագիր:
Կամավորության սկզբունքով, յուրաքանչյուր աշխատակից, աշխատավարձից ինչ-որ մաս նվիրաբերում է Հայաստան համահայկական հիմնադրամին:
Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցները կոչ են անում այլ ընկերությունների աշխատակիցներին միանալ նախաձեռնությանը:
Համոզված ենք, որ գործատուների ու աշխատակիցների համանման նախաձեռնություններն ավելի կմոտեցնեն հաղթանակը:
Ինչպես նշված է ընկերության ֆեյսբուքյան էջում, Վիվա-ՄՏՍ-ը սկսում է հանուն հայրենիքի մարտահրավերը և կոչ անում բոլոր կազմակերպություններին միանալու այս նախաձեռնությանը, և աշխատանքային կոլեկտիվներով կամավորության սկզբունքով՝ շարունակական հանգանակություն կազմակերպելու՝ ուղղված Հայաստան համահայկական հիմնադրամին:
Գրառմանը կից տեսաուղերձում ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշում է, որ հայ ժողովուրդը դժվար ժամանակներ է ապրում, բայց մեր ուժը հավաքական լինելու մեջ է:
Ընկերության աշխատակիցներն իրենց հերթին հավելում են, որ իրենց ամսական աշխատավարձերից շարունակաբար մասնաբաժին են հատկացնելու Հիմնադրամին՝ միաժամանակ կոչ անելով այլ ընկերությունների աշխատակիցներին հետևել իրենց օրինակին: