29/10/2020 12:42
Այսօր համար մեկ խնդիրն Արցախի անկախության ճանաչումն է, ինչն էլ կլուծի Արցախի ժողովրդի անվտանգության հարցը. Իմքայլական պատգամավոր
Թուրքիայի նախագահ Էրդողանի ցանկությունն է, որպեսզի իր երկիրը դառնա ԵԱՀԿ Մինսկի խմբի ընդգրկուն մասնակից, սակայն հայկական կողմի տեսակետը բոլորին հայտնի է. Հայոց ցեղասպանության պատասխանատու Թուրքիայի պարագայում նման բան չի կարող լինել, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
«Առավել ևս հիմա, երբ նկատելի է նրա շատ ակտիվ մասնակցությունը Կովկասում ռազմական իրողությունների վրա: Արդեն ծննդատներ, հիվանդանոցներ են ռմբակոծվում: Գոյություն ունի Մինսկի խմբի ձևաչափ, և այն ոչ մեկ չի փոխել: Այդ ձևաչափով էլ պետք է շարունակվեն խաղաղ բանակցային բոլոր գործընթացները», - ասաց բանախոսը:
Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ այսօր համար մեկ խնդիրն Արցախի անկախության ճանաչումն է, ինչն էլ կլուծի Արցախի ժողովրդի անվտանգության հարցը: