Ֆրանսիական Նիսում ահաբեկչություն է տեղի ունեցել, անհայտ անձը գլխատել է թոշակառուի (Տեսանյութ)
29/10/2020 13:17

Ֆրանսիական Նիսում ահաբեկչություն է տեղի ունեցել, անհայտ անձը գլխատել է թոշակառուի (Տեսանյութ)

Նիսում անհայտ անձը դանակով հարձակվել է եկեղեցու մոտ գտնվող մարդկանց վրա, հայտնում է BFMTV հեռուստաալիքը:

Դեպքը տեղի է ունեցել ժամը 9:00-ի սահմաններում (Երևանի ժամանակով 11:00-ին): Նախնական տվյալով՝ 2 մարդ զոհվել է, մի քանիսը՝ վիրավորվել:

Ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել Նոտր Դամ քաղաքի եկեղեցում մարդկանց վրա հարձակված անձին:

Այլ աղբյուրների համաձայն՝ հարձակումը տեղի է ունեցել ոչ թե եկեղեցում, այլ՝ դրան կից:
 
Ըստ առաջին տվյալների՝ առնվազն երկու մարդ է զոհվել: Որոշ լրատվամիջոցներ հաղորդել են, որ զոհերից մեկը 70-ամյա թոշակառու է, որին հարձակվողը գլխատել է:
 
Դեպքի վայրը շրջափակվել է ոստիկանության կողմից: Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժեռալդ Դարմանենը հայտնել է, որ արտակարգ խորհրդակցություն է անցկացնում այս ողբերգության կապակցությամբ:
 
Նման դեպք տեղի էր ունեցել հոկտեմբերին Փարիզի մերձակայքում. այնտեղ ծագումով մի չեչեն ռուս գլխատել էր ուսուցչի, որն իր աշակերտներին ցույց էր տվել մուսուլման մարգարեի ծաղրանկարը:
Ֆրանսիական Նիսում ահաբեկչություն է տեղի ունեցել, անհայտ անձը գլխատել է թոշակառուի (Տեսանյութ)