29/10/2020 14:40
Պատերազմական իրավիճակում երեխաներին աջակցելու նպատակով կիրականացվի մանկավարժների վերապատրաստման դասընթաց
Հաշվի առնելով պատերազմական իրավիճակով պայմանավորված խնդիրները՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ համատեղ, համագործակցելով ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի և Մանկական և կրթության հոգեբանների ասոցիացիայի հետ, հանրակրթական դպրոցների մանկավարժների ու հոգեբանների և տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների մասնագետների համար իրականացնում է վերապատրաստման դասընթացներ:
Վերապատրաստման ծրագրի շրջանակում մանկավարժները ձեռք կբերեն հետևյալ գիտելիքները և կարողությունները՝ պատկերացում հոգետրավմայի մասին, հոգետրավմային տրվող տարիքային արձագանքները, հոգետրավմայի ազդեցության ոլորտները երեխայի կյանքում, մանկավարժների և ուսուցիչների արձագանքը հոգետրավմա ապրող երեխայի հանդեպ, մանկավարժական աջակցման ձևերը հոգետրավմա ապրած երեխային։