30/10/2020 13:49
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմի վրա ներկայցման փոխարեն քողարկող ցանցեր են հյուսվում. Լուսանկարներ
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ արդեն երրորդ օրն է առաջնագծի և զինվորին պաշտպանելու համար բեմում պատրաստվում են քողարկող ցանցեր:
Թատրոնի ֆեյսբուքյան էջում հայտնում են, որ ամբողջ անձնակազմը 24-ժամյա ռեժիմով աշխատում է մի քանի հերթափոխով: Աշխատանքներին մասնակցում են նաև գործի գիտակ կամավորներ:
Նշվում է, որ թատրոնի տնօրենի առաջին տեղակալ Կարինե Կիրակոսյանի հավաստմամբ աշխատանքները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ կա անհրաժեշտություն այս ձևով մեր քաջարի զինվորին աջակցություն ցուցաբերելու: