31/10/2020 22:24
Ինչ էլ բանակցվի, քանի դեռ չկան վերիֆիկացիայի մեխանիզմներ, լիարժեք հրադադար լինել չի կարող. ՊՆ ներկայացուցիչ
Չգիտեմ՝ հակառակորդի ինչ «ջախջախիչ» օպերացիայի մասին է խոսքը, բայց թուրք-ադրբեջանական օպերացիաներն ամեն օր շարունակվում են, և ողջ ռազմաճակատի երկայնքով ի ցույց են դրված, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հայկական կողմը տեղյակ է, որ, ըստ շրջանառվող լուրերի, թշնամին պատրաստվում է ԱՀ և ՀՀ տարածքների ուղղությամբ ջախջախիչ օպերացիա իրականացնել:
Անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ շրջանակում ձեռք բերված գերիների փոխանակման և դիակների վերադարձման գործընթացների պայմանավորվածությանը՝ բանախոսը շեշտեց, որ ինչ էլ բանակցվի, ինչպիսի պայմանավորվածություն էլ ձեռք բերվի, քանի դեռ չկան վերիֆիկացիայի լիարժեք մեխանիզմներ, լիարժեք հրադադար լինել չի կարող:
«Շատ առարկայական է, որ նշվեն մեխանիզմները, որոնցով հնարավոր է վերահսկել հրադադարը՝ տեսնելու խախտողին, և ֆիքսել, որ պատերազմն ու ագրեսին սկսել է Ադրբեջանը», - ասաց Հովհաննիսյանը: