Մարտական ընկերների հետ նահանջի տպավորություն են ստեղծել ու հակագրոհի անցնելով՝ փրկել 10 ընկերների կյանքը. Նոյ Թևոնյանն անմահացավ 19 տարեկանում

01/11/2020 21:22

Մարտական ընկերների հետ նահանջի տպավորություն են ստեղծել ու հակագրոհի անցնելով՝ փրկել 10 ընկերների կյանքը. Նոյ Թևոնյանն անմահացավ 19 տարեկանում


Պատերազմը մեզ մեծացնում է, հասունացնում, պատերազմը 18-ամյա երիտասարդին հերոս է դարձնում:

-Դու հերոս ես, Նոյս, եղբայրս:

-Ի՞նչ հերոսություն, երբ իմ ձեռքերի մեջ 18 տարեկան էրեխայա զոհվում:

Սա 19-ը նոր բոլորած հետախույզ Նոյ Թևոնյանի հեռախոսազրույցն է ավագ քրոջ հետ: Կյանքի ընդամենը երկրորդ տասնամյակն ապրող նորաթուխ երիտասարդը պատերազմի մի քանի օրերում այնքան էր հասունացել ու մեծացել, որ իր հասակակցին որպես երեխա էր ընկալում, հոր ու եղբոր փոխարեն՝ նրա կորուստը սգում:

«Պատերազմի առաջին, թե երկրորդ օրն իրենց մոտ զինամթերքով մեքենա էր շրջվել: Մեքենան այրվելուց է եղել, մեջն էլ՝ զինվոր: Ինքը վազել մեքենայի մեջից զինվորին դուրս էր հանել: Ճիշտ է, այդ տղան մահացել էր, բայց դին գոնե չէր մոխրացել: Հենց այդ օրն ավագ քրոջս հետ խոսել ու պատմել էր այդ մասին, դեռ նոր էր, մի քիչ հուզված էր, պատերազմի արհավիրքն առաջին անգամ էր սեփական աչքերով տեսել: Ու երբ քույրս փորձել էր իրեն սփոփել՝ ասելով, որ հերոս ես, հակադարձել էր, թե ի՞նչ հերոսություն, 18 տարեկան էրեխեն ձեռներիս մեջ մեռավ: Հենց այդ օրը, այդ խոսքերից հետո մենք հասկացանք, որ նա այլևս 19 տարեկան չի», - Aysor.am-ի հետ զրույցում պատմեց Արցախյան մերօրյա պատերազմում զոհված Նոյ Թևոնյանի կրտսեր քույրը՝ Լիանա Թևոնյանը:

Նոյը, ով ծնվել էր Արարատի մարզի Արալեզ գյուղում, ապրել՝ Երևանում, իսկ վերջին տարիներին Մոսկվայում էր բնակվում, 18 տարին լրանալուն պես հայկական բանակ զորակոչվելու ճանապարհը բռնեց: Ասում էր՝ ես իմ ապագան այնտեղ եմ տեսնում, իմ Գեղամա լեռներում ու սարերում:

2020 թվականի հունվարի 19-ին զորակոչված Նոյը երեք քույրերի կրտսերն էր, ընտանիքի միակ որդին, սպասված որդին, Աստծո կողմից նախանշված որդին: Ցավոք, զորակոչվելուց հետո գոնե մեկ անգամ հարազատներին տեսնել չհասցրեց. համավարակը խանգարեց:

«Մենք երեք քույրիկ էինք, հայրս մի օր երազ է տեսնում, որ որդի է ունենալու, անունն էլ Նոյ է դնելու: Այդ երազից մեկ ամիս անց իմացանք, որ մայրս արդեն մեծ տարիքում՝ հղի է: 2001 թվականի սեպտեմբերի 19-ին լույսաշխարհ եկավ մեր Նոյը, բարի ու համեստ, ընկերասեր եղբայրս: Նա սրտացավ էր բոլորի նկատմամբ, իր դպրոցական ծախսերը կրճատում ու դրսում անտուն մարդկանց էր օգնում, մանրավաճառությամբ զբաղվող տատիկ-պապիկներին: Տանը գիրք ունենք, որն իրեն պետք չէր ու երբեք էլ պետք չեկավ, բայց ձեռքի եղած ամբողջ գումարը տվել ու գնել էր, որպեսզի օգնի վաճառող պապիկին: Ընկերներն էլ կողքից նկարել էին», - հուզմունքով հիշում է Լիանան:

Մատաղիսում է ծառայել: Զինընկերներն ընտանիքին պատմել են, որ պատերազմի անգամ ամենաթեժ պահերին, կրակների տակ սլացող զինվորական մեքենայի մեջից կարողանում էր պահի տակ դուրս թռչել ու «դրոնները» հավաքել, հետո էլ վերանորոգում ու գործարկման էր վերադարձնում:

«Տղաները, որ ներկա պահին կյանքի ու մահվան գնով հայրենիքն են պաշտպանում, երեք օր առաջ մեզ զարմացած պատմում էին եղբորս սխրագործությունների մասին: Ասում էին՝ ամեն ինչ այնքան պրոֆեսիոնալ ու վարժ էր անում, իրեն այնքան հավասարակշռված էր պահում, որ տպավորություն էր, թե առաջին անգամ չի պատերազմի մասնակցում: Ասում են, որ իր հետաքրքրասիրությամբ, պրպտուն բնավորությամբ նաև իրենց էր վարակում: Նոյին սիրում էին բոլորը՝ զինակից ընկերները, սպաները, դասընկերներն ու հարազատները», - ընդգծում է զրուցակիցս:

Փոքր տարիքից Նոյը տարբերվում էր իր մարդասիրությամբ. 7 հոգանոց ընտանիքում մեծացող միակ արու զավակը ոչ միայն երեսառած չէր, այլ նաև եսասեր ու եսակենտրոն չէր: Ամեն անգամ իրեն բաժին հասած մեկ «Սնիկերսը» 7 հավասար մասերի էր բաժանում ու կիսում ընտանիքի բոլոր անդամների հետ անխտիր: Այդպես նաև իր չապրած տարները բաշխեց…

Ավագ քույրն իրենից մեծ է 10 տարի, կրտսերը՝ Լիանան, 5 տարի: Նախընտրում էր շփվել ավագ քրոջ ընկերների հետ, ասում էր՝ իրենցից սովորելու շատ բան ունի:

Նոյը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սան էր, ռոբոտաշինությամբ էր զբաղվում: «Թումո»-ի ընկերներով հասցրել էին հաջող նախագիծ ներկայացնել ու պատվոգրեր ստանալ: Ի դեպ, մինչև «Թումո» գնալը ստեղծագործ մտքի թռիչքը տանն էր օգտագործել. հատուկ տեխնոլոգիաներով իր սենյակ ազդանշան էր «քաշել», ու հենց իր ննջասենյակի դուռը փորձում էին բացել՝ հեռախոսին զանգ էր գալիս:

Երևի խորհրդանշական է, որ Նոյի դասընկերները նրան նմանեցնում էին Հայաստանի Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանին:

«Արարատի զինկոմիսարիատի մոտ Ջիվան Աբրահամյանի նկարն էր դրված: Եղբայրս ամեն տեսնելուց հպարտորեն ասում էր՝ մեզ նմանեցնում են, իսկապես նման եմ, չէ՞: Մայրս հիմա ասում է՝ ի՞նչ իմանայինք, որ ոչ միայն արտաքինով, այլև ճակատագրով են նման, երկուսն էլ ընկան հանուն հայրենիքի», - արցունքների մեջից մոր խոսքերն է մեջբերում Լիանան:

Մերօրյա հերոսի հայրը՝ Լյովա Թևոնյանը, ով 92-94 թվականներին անցել է Արցախյան պատերազմի միջով, ոստիկանության մայոր է (հիմա թոշակի է անցել - հեղ.), որդու համար մշտապես օրինակելի կերպար է եղել: Տարիներ առաջ Նոյը մայրիկին խնդրել էր իր համար ծառայողական գրքույկ պատրաստել: «Խաղալիք գրքույկը» գրպանում՝ ծանոթ-անծանոթի ցույց էր տալիս ու ասում՝ տեսեք, ես ձեզ կպաշտպանեմ: Ու պաշտպանեց...

Բանակում կեղծանուն ուներ. քրոջ խոսքով՝ քանի որ զորաքոչվելիս փոքր-ինչ «կլորիկ» էր, նրան «ռազվեդկի պոնչ» էին ասում:

«Մարտական գործողությունների ընթացքում ինչ-որ պահ 10 հոգով անելանելի վիճակում են հայտնվել, անգամ զանգել է Մոսկվա, ազատամարտիկ հորիցս (հայրն այդ ժամանակ Մոսկվայում էր - հեղ.) խորհուրդներ հարցրել, թե ինչպե՞ս ճիշտ կլինի վարվել տվյալ դեպքում։ Մարտական մյուս ընկերների հետ նահանջի տպավորություն են ստեղծել ու հակագրոհի անցել՝ փրկելով 10 ընկերների կյանքը», - հպարտությամբ պատմում է քույրը:

Նոյ Թևոնյանը վերջին անգամ հոկտեմբերի 7-ին է զանգել՝ ավագ քրոջը: Հոկտեմբերի 9-ին հերթական առաջադրանքը կատարելիս 19-ամյա հերոսի երկրային կյանքի թելը կտրվեց: Նրա զոհվելու մասին ընտանիքն իմացել է երկու օր անց: Վերջին վայրկյաններին կողքին եղած ընկերները պատմել են, որ ռազմաճակատում աչքի ընկնող երիտասարդը ծանր տեխնիկայի հարվածից է զոհվել: 

«Ընկերներն ասում են, որ թեկուզ իրենց կյանքի գնով՝ թույլ չէին տա եղբորս մարմնի մի մասնիկ անգամ մնար ռազմաճակատում, կբերեին ու կհասցնեին ծնողներին: Մեր տղան մեր «տուն եկավ» շատ սիրուն, թեկուզ վերջին հրաժեշտի ժամանակ, բայց մենք նրա դեմքը, խաղաղ ժպիտը տեսանք… Ամեն օր զանգում էր, ասում, որ ամեն ինչ լավ է, երբ հաղթենք ու վերադառնա՝ շատ բան է պատմելու, առասպելական, հերոսական բաներ են եղել: Մեկ-երկու րոպեանոց զանգերի ընթացքում չէր մոռանում հարցնել ու հետաքրքրվել այլ վայրերում ծառայությունն անցնող ընկերների մասին: Պատահել է, որ ռազմի դաշտում ընկերներից մեկին է տեսել, մեզ զանգելուց առաջինն ասել է, որ այդ տղայի ծնողներին տեղյակ պահենք, որ իրենց որդին ողջ ու առողջ է», - հիշում է հերոսի կրտսեր քույրը:

Նոյն ընտրած աղջիկ ուներ, հարազատները զգացել էին, որ սրտում ինչ-որ կարևոր լար է թրթռում, բայց չէր հասցրել ծանոթացնել ընտանիքի հետ: Երբեմն քույրիկներից հետաքրքրվում էր, թե ի՞նչ նվեր կարելի է գնել, նրանց ճաշակին էր վստահում:

«Մեր ցավը մեծ է, բայց դրա հետ մեկտեղ՝ պարզ ճակատով ենք դուրս գալիս: Ե՛վ ցավ տվողն է եղբայրս, և՛ մեր ճակատը պարզեցնողը: Ինչպես մայրս է ասում՝ հերոս տղա դաստիարակեցինք ու տվեցինք Մայր հայրենիքին»,-Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Լիանա Թևոնյանը:

Արալեզն արդեն նորօրյա պատերազմի 4 անմահացած հերոս ունի: Նրանցից յուրաքանչյուրի, ու անընդհանրապես՝ յուրաքանչյուր անմահացած հերոսի տեղը պետք է համալրվի: Նրանք չեն մոռացվի, բայց նրանց անունը պետք է շարունակվի: Ու տա Աստված, որ դեռ շատ Նոյեր ծնվեն Թևոնյանների ընտանիքում:


Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 19:07 Մեր զորակցությունն ենք հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին․ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյան Այսօր, 18:54 Մուսա լեռան հերոսամարտը ապացույցն է, որ թյուր է տարածված «կարծիքը», թե Հայոց Ցեղասպանության ժամանակ դիմադրություն չի եղել. «Մեր պատմությունը» նախագիծ (Տեսանյութ) Այսօր, 18:41 Պապիկյանն այցելել է հարավարևելյան սահմանագոտի Այսօր, 18:31 Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև Այսօր, 18:13 ՆԱՏՕ-ի անունից X-ում ցավակցական գրառում է արվել՝ Իրանի նախագահի մահվան կապակցությամբ Այսօր, 17:58 Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով Այսօր, 17:43 Կզարգացնենք Ռուսաստանի հետ հարաբերությունները․ Իրանի նախագահի պարտականությունները կատարող Մոհամմադ Մոհբերը՝ Վլադիմիր Պուտինին Այսօր, 17:30 «ԵՊՀ ռեկտորի գործողություններն ունեն մեկ նպատակ՝ քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցողներին աշխատանքից ազատելը»․ Հայաստանի ԲՈՒՀ-երի Արհմիության ահազանգը Այսօր, 17:16 ՆԳՆ-ից հայտնում են 14 ձերբակալվածի մասին Այսօր, 17:06 Այս դժվար պահին ամրություն և կայունություն եմ մաղթում մեր հարևան և եղբայր Իրանին․ Գագիկ Ծառուկյան Այսօր, 16:56 Առնվազն 11 մարդու են բերման ենթարկել Կիրանցի ճանապարհից Այսօր, 16:51 Կիրանցն իմ ճանաչած գյուղը չէր, կյանքը փոխվել էր, հոգին սպանել են. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 16:36 Իշխանական պատգամավորները Կիրանցում որևէ անելիք չունեն, իսկ ՔՊ-ի օրակարգում որևէ քաղաքական հանդիպում բացառված է. Բաքոյան Այսօր, 16:20 Կիրանցում իրավիճակը լարված է, ոստիկանությունն անցավ գործողությունների (Տեսանյութ) Այսօր, 16:08 Ոստիկանական մեքենայով Հ1-ի նկարահանող խմբին փորձում էին մտցնել Կիրանց (Տեսանյութ) Այսօր, 16:04 Բագրատ Սրբազանը՝ չնայած ոստիկանական արգելքին, կարողացել է հասնել Կիրանց (Տեսանյութ) Այսօր, 15:56 ԱԹՍ-ի միջոցով փաթեթ է ներնետվել «Սևան» քրեակատարողական հիմնարկ Այսօր, 15:51 Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Այսօր, 15:43 Ռուբեն Ռուբինյանը գերմանացի պատգամավորներին ներկայացրել է անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում Այսօր, 15:36 Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով ու առանց իրավական հիմքերի Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում». Արման Թաթոյան Այսօր, 15:33 Ռայիսին և վթարի մյուս բոլոր զոհերը նույնականացվել են. զոհերից մեկի մարմինը գրեթե չի այրվել Այսօր, 15:28 Իրանի նախկին ԱԳ նախարարի կարծիքով՝ ողբերգության մեղավորներից է նաև ԱՄՆ-ն Այսօր, 15:14 ՀՀ պաշտպանության նախարարության և անձամբ իմ անունից խնդրում եմ ընդունել մեր ցավակցությունն ու զորակցությունը. Պապիկյանը ցավակցական հեռագիր է հղել Այսօր, 15:03 Ո՞ր մի խելքը գլխին մարդը կարող է առաջարկել, որ անվտանգությունը կարող է ծառն ապահովել. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Այսօր, 14:49 Team Solutions-ը ներկայացրել է «Զանգեզոր» ծրագիրը 4Future Banking միջազգային համաժողովին Այսօր, 14:44 Համոզված ենք, որ Իրանի ժողովրդի կամքով և միասնությամբ կհաղթահարվի այս ծանր կորուստը. Սեյրան Օհանյան Այսօր, 14:36 Վտանգավոր ժամանակ է․ Իրանը կարող է այս ընթացքում չկարողանա լիարժեքորեն պաշտպանել Կովկասում իր կարմիր գծերը. Դանիելյան Այսօր, 14:28 Տավուշի մարզպետարանից հերքում են լուրերը, թե Կիրանցում մթերքի խնդիր կա Այսօր, 14:21 Կիրանցի խանութներում սննդի պակաս կա, առաքիչները չեն կարողանում մտնել գյուղ (Տեսանյութ) Այսօր, 14:11 Արմեն Գրիգորյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ Այսօր, 14:04 Քաղաքացիները ծաղիկներ են խոնարհում ՀՀ-ում Իրանի դեսպանատան առջև․ Լուսանկարներ Այսօր, 13:52 Հայաստանն ու Ադրբեջանն առաջիկայում կհամաձայնեցնեն հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի նախագիծը և կներկայացնեն խորհրդարանների հաստատմանը Այսօր, 13:46 Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը կիսում են Իրանի եղբայրական ժողովրդի հետ միասին այդ ողբերգական ցավը. Ալեն Սիմոնյան Այսօր, 13:34 Այս երկրում ոչ մի մարմին չի աշխատում՝ բացի «Հայկական ժամանակ»-ից. Բագրատ Սրբազան Այսօր, 13:24 Աննա Վարդապետյանի հրավերով՝ Հայաստան է ժամանել Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարը Այսօր, 13:11 Իրանի նախագահի և նրա հետ զոհված մյուս գործիչների հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21-ին՝ Թավրիզում Այսօր, 13:08 Ժպտացե՛ք, տղե՛րք, դուք էլ պետք է ազատագրվեք սրանցից. Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին Այսօր, 13:03 Փաստաբանները վաղը գործադուլ կանեն Այսօր, 13:01 Իրանի ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ալի Բաղերին Այսօր, 12:57 Իմ դիմացը նույնիսկ թուրքերը չեն փակել. Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս գնալ Կիրանց (Տեսանյութ) Այսօր, 12:46 «Սրբազան Հայր, ընդունեք մեր ջերմ շնորհավորանքները». «Սիթի օֆ Սմայլ»-ից՝ Բագրատ Սրբազանին Այսօր, 12:42 Հրազդանում երկու անձի սպանության, ևս մեկ անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, երկու անձ է ձերբակալվել Այսօր, 12:35 ԱԳՆ-ն արձագանքել է լուրերին, թե մայիսի 19-ին նախատեսվում էր Ռայիսիի այցը Հայաստան Այսօր, 12:33 Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքները պետք է լիարժեք պաշտպանված լինեն․ Անահիտ Մանասյան Այսօր, 12:20 Ես հավերժ կպահեմ այդ հրաշալի մարդու՝ Սեյեդ Էբրահիմ Ռաիսիի, ամենավառ հիշողությունը. Պուտին Այսօր, 12:10 Երևանում վերացվել է հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումը Այսօր, 12:01 «Սիրով պատրաստ եմ հարմար առիթի դեպքում հանդիպել». Հայկ Մարությանը պատասխանել է Բագրատ Սրբազանին Այսօր, 11:58 Իսրայելը կապ չունի նախագահ Ռայիսիի մահվան հետ. Reuters Այսօր, 11:53 Նվիրատվությունների պատճառով Վատիկանը շրջվել է Ադրբեջանի կողմը. Սասունյան Այսօր, 11:48 Մեր բոլոր մտքերն ու աղոթքներն Իրանի բարեկամ պետության և եղբայրական ժողովրդի հետ են. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Այսօր, 11:46 Կիսում ենք ձեր վիշտը. Ալեն Սիմոնյանը պարսկերենով ցավակցել է Իրանի բարձրաստիճան ներկայացուցիչների մահվան կապակցությամբ Այսօր, 11:42 Կիրանցի մուտքը փակվում է Այսօր, 11:40 Իրանում համազգային սուգ է հայտարարվել Այսօր, 11:38 Հրապարակվել է Ռաիսիի և Աբդոլլահիանի վերջին լուսանկարն՝ ուղղաթիռից Այսօր, 11:29 Այս ծանր ժամին կիսում ենք Իրանի եղբայրական ժողովրդի կորստի վիշտն ու դառնությունը. Վահագն Խաչատուրյան Այսօր, 11:24 Բացահայտվել է Ոստան գյուղում տեղի ունեցած սպանության դեպքը. մեկ անձ կալանավորվել է Այսօր, 11:19 Մետրոպոլիտենում հիմնովին փոխարինվում են վճարային համակարգերը Այսօր, 11:16 Շառլ Միշելը ցավակցել է Ռաիսիի ու Աբդոլլահիանի մահվան կապակցությամբ Այսօր, 11:06 Իրանի բարեկամ ժողովրդին մաղթում եմ ուժ և կորով` պատմական այս ողբերգությունը հաղթահարելու համար. Պետրոսյան Այսօր, 11:00 Բագրատ Սրբազանին հայկական գամփռ նվիրեցին (Տեսանյութ) Այսօր, 10:54 Գազամատակարարման պլանային դադարեցումեր` Վանաձորում, Դարպաս, Բազում բնակավայրերում, Երևանում․ մայիսի 21-ին և 22-ին Այսօր, 10:51 Իրանի նախագահի և մյուս զոհերի մարմիններն ուղարկվել են Թավրիզ Այսօր, 10:49 Սա միայն Իրանի ցավը չէ, սա լավ հարևանի տանը տեղի ունեցած ողբերգություն է, իսկ իրավիճակով պայմանավորված սպառնալիքներն էլ միայն Իրանինը չեն. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:46 Ձեզ ուժ ենք մաղթում այս մռայլ ժամանակներում. Արարատ Միրզոյանը՝ Իրանի կառավարությանը Այսօր, 10:42 Կիրանցի մեջ սահմանային հենասյուներ են դրել․ առավոտյան են տեղադրել՝ գաղտնի Այսօր, 10:30 ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը Այսօր, 10:23 Հայ-հնդկական պաշտպանական համագործակցությունը շատ լավ է ընթանում․ Դեսպանի հարցազրույցը Այսօր, 10:21 «Բա Արցախից ինչո՞ւ դուրս եկաք» հարցադրումն անում են դիտավորյալ՝ ցավեցնելու նպատակադրմամբ. Արցախի ՄԻՊ Այսօր, 10:17 Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Այսօր, 10:14 Այսօր Բագրատ Սրբազանի ծննդյան օրն է. գիշերը նրան անակնկալ են արել (Տեսանյութ) Այսօր, 10:10 Իրանի նախագահի լիազորությունները 2 ամսով կփոխանցվեն Ռաիսիի առաջին տեղակալին Այսօր, 10:07 Առեղծվածային դեպք՝ Աբովյանում. հայտնաբերվել է տղամարդու այրված դի Այսօր, 09:53 Ոստիկանական ուժերը՝ Կիրանցում․ Լուսանկարներ Այսօր, 09:46 Արմեն Գրիգորյանը մեկնելու է Դոհա Այսօր, 09:42 Ի լուր Իրանի ժողովրդի՝ հայտարարվել է Ռաիսիի մահվան մասին Այսօր, 09:32 Ցնցված եմ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու բոթից. ՀՀ վարչապետ Այսօր, 09:24 Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և նրանց ուղեկցող անձինք զոհվել են 19/05/2024 23:50 Իրանի նախագահի ուղղաթիռի «ճշգրիտ գտնվելու վայրը» հայտնաբերվել է․ IRNA 19/05/2024 22:38 Իրանի փոխնախագահը հայտնել է, որ կապի մեջ է եղել Ռաիսիի հետ ուղղաթիռում եղած երկու ուղևորի հետ 19/05/2024 22:30 Իրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ շտաբը հերքում է՝ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը չի հայտնաբերվել 19/05/2024 22:24 Հայտնաբերվել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը․ Press TV 19/05/2024 22:21 ԵՄ-ն միանում է Ռաիսիի կործանված ուղղաթիռի տեղորոշման աշխատանքներին 19/05/2024 22:09 Մոսկվան պատրաստ է օգնել Թեհրանին․ Զախարովա 19/05/2024 22:03 Թուրքիան օգնություն է առաջարկել Իրանին 19/05/2024 21:52 Իրանի ժողովուրդը չպետք է անհանգստանա, երկրի աշխատանքում խափանումներ չպետք է լինեն․ Իրանի գերագույն առաջնորդ 19/05/2024 21:20 Ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ 19/05/2024 20:54 Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. մեր մտքերն ու աղոթքները դեպքի վայրում գտնվող նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ՀՀ ԱԳՆ 19/05/2024 20:36 Իրանի նախագահը ծրագրել էր մայիսի 19-ին այցելել Հայաստան, սակայն վերջին պահին այցը հետաձգվել է 19/05/2024 20:27 Ռայիսիի հետ բարեկամական ողջույններից հետո մեզ լրջորեն անհանգստացրել է այն լուրը, որ ուղղաթիռն «կnշտ վայրէջք» է կատարել․ Ալիև 19/05/2024 20:20 Եթե Իրանի նախագահն ու ԱԳՆ-ն մահացած լինեն, ապա չպետք է բացառել, որ գործ ունենք ահաբեկչության հետ․ թյուրքագետ 19/05/2024 19:58 Վաղը մեկնելու եմ Կիրանց․ Սրբազան 19/05/2024 19:54 Ուզում եմ Հայկ Մարությանին ու իր կուսակցությանը դիմել՝ ժամանակ ու ձև գտեք՝ հանդիպեք․ Սրբազան 19/05/2024 19:45 Արա՛մ Սարգսյան, Զավենի՛ որդի, մյուսների պես քեզ չեմ ասելու Վազգեն Սարգսյանի՝ մեր սպարապետի քույր կամ հոպլո, բայց ես եղբայր չեմ ուրացել․ Սրբազան (Տեսանյութ) 19/05/2024 19:29 Իրանի նախագահի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է. Reuters 19/05/2024 19:02 Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են․կառավարության պատվիրակությունը մեկնել է դեպքի վայր 19/05/2024 18:33 Փրկարարական ջոկատները հասել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման վայր, դեռևս կապ չկա Ռաիսիի հետ 19/05/2024 18:05 Անկհայտ է, որ Փաշինյանի հեռանալուց հետո ճիշտ ղեկավարը Բագրատ Սրբազանն է․ Վարդան Օսկանյան (Տեսանյութ) 19/05/2024 17:34 Իրանի նախագահը՝ ուղղաթիռի վթարային վայրէջքից հետո (լուսանկարը արխիվային էր) 19/05/2024 17:25 ՀՀ քաղաքական ղեկավարությունը, ում հրամանները կատարում ես, Արցախը ճանաչեց որպես Ադրբեջանի մաս ու նվիրեց Ադրբեջանին․ Աբրահամյանը՝ ոստիկանապետին 19/05/2024 17:10 Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը Ադրբեջանում ավիավթարի է ենթարկվել․ IRIB