02/11/2020 19:29
Լիոնում թուրքերը վանդալիզմի են ենթարկել ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքը
Լիոնում թուրքերը վանդալիզմի են ենթարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության շենքը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է «France 24»-ի լրագրող Աչրեն Վերդիանը:
«Լիոնի ՀՀ գլխավոր հյուպատոսության պատին նոր հակահայկական գրառում է հայտնվել, որում հիշեցնում են Հայոց ցեղասպանության մասին, ինչպես նաև «Գորշ գայլեր» կազմակերպության հավատարմությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին», - գրել է Վերդիանը: