04/11/2020 11:29
Սագեր էր որսացել, որ խորովեր զինվորների համար. Հուշեր՝ զոհված գնդերեց Նարեկ Պետրոսյանի մասին (Տեսանյութ)
Ռազմաճակատում զոհվեց գնդերեց Նարեկ Պետրոսյանը։ Ընկերները կիսվել են նրա մասին հուշերով։
«Նարեկը հաղթող տեսակ էր», - նշում է Տեր Կորյուն քահանա Կարապետյանը։
Գոռ սարկավագ Գյուրջյանն էլ պատմում է, թե սագեր էր որսացել, որ զինվորների համար խորոված սարքեր։
«Առավոտը յոթից մինչև ժամը երկուսը հինգ սագը մարմանդ կրակի վրա խորովել էր զինվորների համար, որ ծուխը չերևա ու թշնամին չտեսնի», - նշում է Գյուրջյանը։
Նարեկ Պետրոսյանն անընդհատ ասել է՝ «քաջ հովիվը իր անձը պետք է տա իր հոտի համար»։
«Ինքն իրեն համարում էր զինվորների հովիվ». այսպիսին էր գնդերեց Նարեկ Պետրոսյանը։