11/11/2020 12:46
Իրավապահները բերման ենթարկեցին Արսեն Բաբայանին և Էդուարդ Շարմազանովին, Կարինե Աճեմյանին
Ի թիվս բազմաթիվ քաղաքացիների՝ իրավապահներն Ազատության հրապարակից քիչ առաջ բերման ենթարկեցին նաև «Հայրենիք» կուսակցության անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանին:
Նա նշեց, որ իրեն չեն տեղեկացրել՝ ինչու են հեռացնում տարածքից, կամ ուր են տանում:
Ոստիկանները բերման ենթարկեցին նաև ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովին, Վահրամ Բաղդասարյանին, Կարինե Աճեմյանին:
Նշենք, որ հրապարակում այս պահին կենտրոնացված են մեծ թվով ոստիկանական ուժեր և բեռնատար մեքենաներ, որոնցով էլ տեղափոխում են բերման ենթարկվածներին: