11/11/2020 17:46
Ալիևն ու Էրդողանը պատերազմից առաջ չէին կարող երազել նույնիսկ, որ Դադիվանքը, Շուշին, Ղազանչեցոցը, Հադրութը կարող են հայտնվել Ադրբեջանի վերահսկողության ներքո. Շարմազանով
Ստորագրել է պարտության պայմանագիր, հայ ժողովրդի նորագույն պատմության ամենախայտառակ պայմանագիրը, Խորհրդարանի դիմաց ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Ալիևն ու Էրդողանը պատերազմից առաջ չէին կարող երազել նույնիսկ, որ Դադիվանքը, Շուշին, Ղազանչեցոցը, Հադրութը կարող են հայտնվել Ադրբեջանի վերահսկողության ներքո: Այս դավադրական քայլի հետևանքով նրանք տիրանում են դրանց», - ասաց նա: